
Առանց արևելյան ողբի. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Չգիտեմ, գուցե տարիքից կամ, որը գրեթե նույնն է, մասնագիտական փորձառությունից է, բայց ես հակված չեմ դրամատիզացնել որևէ իրադարձություն և ուղեկցել մեր ավանդական հայկական (արևելյան) «վայ-վույով»: Երեկվա իրադարձությունները՝ այդ թվում:
Աբովյանի եկեղեցու մասին: Գագիկ Ծաոուկյանը, ուզի թե չուզի, քաղաքականության մեջ է, կուսակցության ղեկավար է, պատգամավոր: Բնական է, որ ոմանց նրա կերպարը և գործունեությունը դուր է գալիս, ոմանց՝ ոչ: Եվ եկեղեցու երեկվա բացումը կամա-ակամա մեկնաբանվում է այսօրվա քաղաքական կոնյուկտուրայից ելնելով:
Բայց խոսքը այդ քաղաքի կենտրոնում աոաջին եկեղեցու մասին է՝ այն պիտի՞ կառուցվեր, թե՞ ոչ: Երբ որևէ գյուղում կա 10-րդ դարի կիսափլված մատուռ, և այդ գյուղի նախկին բնակիչը, որը հարստացել է Ռուսաստաններում, որոշում է իր ճաշակով նոր եկեղեցի կառուցել, դա, անշուշտ, խոսում է նրա անհիմն փառամոլության մասին: Բայց Աբովյանը քաղաք է դարձել 1960-ականներին, և Սուրբ Հովհաննես Մկրտչի անհրաժեշտությունն այնտեղ կար: 20 տարի հետո ոչ ոք չի հիշի այսօրվա քաղաքական կրքերի մասին, իսկ եկեղեցին կանգուն կմնա:
Ես, օրինակ, շատ կուզեի, որ Զովունիում լիներ թեկուզ մի փոքրիկ մատուռ, որովհետև, կարծում եմ, Աստծո տունը այն տեղն է, որտեղ պետք է զնալ ոքով:
ԲՀԿ-ի՝ ընդդիմություն չլինելու մասին: Դա ի՞նչ մի սենսացիա է: Որևէ ԲՀԿ-ական ա՞յլ բան է ասել: (Վարդան Օսկանյանը միայն նման ցանկություն է հայտնել): Ուրիշ հարց, որ որոշ ընդդիմադիրներ այդ կուսակցության հետ ինչ-որ հույսեր են կապել՝ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» և «օլիգարխիայից պոկվելու» առումով, բայց այդ ընդդիմադիրները հո չեն խոստովանի, որ սխալվում էին: Իսկ որ իշխանության մի մասը, ինչ-ինչ շահերից ելնելով, քննադատում է իշխանության մյուս մասին, նորմալ է՝ միատարր իշխանություն ոչ մեկին պետք չէ:
Վերջապես, բացօթյա հյուրասիրության սեղանների վրա ժողովրդի «հարձակման» մասին: Ինչ խոսք, այդ կադրերը, մեղմ ասած, գեղագիտական հաճույք չեն պատճառում: Գիտեմ, որ շատերն ինձ հետ չեն համաձայնի, բայց ողբալու առիթ այստեղ չկա: Առավել ևս՝ մեր ժողովրդի «խայտառակությունը» փաստելու:
Ընթերցողներից շատերը, հավանաբար, ականատես են եղել, թե ինչ է կատարվում լուսավոր Արևմուտքում, երբ խանութներում զեղչերի օրեր են հայտագրվում: Արևմտյան քաղաքների բնակիչները գրոհում են աոևտրի կետերը ավելի մեծ եռանդով, քան աբովյանցիները՝ ուտելիքով սեղանները:
Այդպիսի մի ռեպորտաժ կար «Առավոտում»՝ Լոնդոնում, այսպես կոչված՝ boxing day-ի ամանորյա զեղչերի օրվա մասին: Որևէ մեկը կարո՞դ է պնդել, որ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչները սոված են, սոցիալապես անապահով, կամ որ վարչապետ Դևիդ Քեմերոնը նրանց թալանում է և հասցրել է այդ վիճակի:
Մեր ժողովուրդը մնացածներից ոչ լավն է, ոչ էլ վատը, սովորական ժողովուրդ է՝ բոլորի նման: Ուտելիքի վրա «զանգվածային գրոհի» մեջ ոչ մի ազգային առանձնահատկություն չկա՝ ձրի բարիքների նկատմամբ ամբոխի սովորական ձգտումն է»: