Բաժիններ՝

Կբարձրացնե՞ն ուսման վարձը. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում քննարկվում է՝ բարձրացնե՞լ ուսման վարձի չափը, թե ոչ։ Այս մասին երեկ մեզ փոխանցեցին բուհի հաշվապահությունից։

Թե ինչ կորոշվի այդ քննարկումների արդյունքում, հայտնի կդաոնա առաջիկա օրերին։ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից ևս միանշանակ պատասխան չստացանք՝ արդյո՞ք բարձրացվելու են ուսման վարձերը։ Այս բուհի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նման հարց չի քննարկվում՝ ընդգծելով, որ դա չի նշանակում, թե չի էլ քննարկվելու, ինչպես և չի նշանակում, որ քննարկվելու է։

Հիշեցնենք, որ մի շարք պետական բուհերում այս տարի ընդունվողների համար սեպտեմբերից գործելու Է ուսման վարձի նոր չափ, որը նախորդ տարվա վարձի համեմատությամբ ավելի է լինելու՝ 10 000-200 000 դրամով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031