
Կբարձրանան նաև տրանսպորտի ծառայությունների գները. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գազի սակագնի թանկանալուց հետո միանգամից կբարձրանան բոլոր ապրանքատեսակների, այդ թվում նաև՝ հասարակական և քաղաքային տրանսպորտի ծառայությունների գները:
«Ժողովուրդը» փորձեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից հետաքրքրվել՝ կթանկանա հասարակական տրանսպորտը, թե ոչ:
«Ես այսօրվա վիճակով ոչինչ չեմ կարող ասել: Այս պահին Երևանի քաղաքապետարանում հասարակական տրանսպորտի թանկացման մասին որևէ հարց չի քննարկվում, և առաջիկա օրերին էլ նման բան չի լինելու»,-ասաց նա: Սակայն սա չի նշանակում, որ չի քննարկվի»: