Պաշտոնանկության հավակնորդներ. մամուլ
««Ժամանակի» տեղեկություններով՝ նոր կառավարության կազմավորումից հետո փոփոխություններ են սպասվում նաև գերատեսչությունների միջին օղակներում։ Կփոխվեն որոշ մարզպետներ։ Արդեն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հավանաբար իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ)»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Մեր տեղեկություններով՝ Տավուշի մարզպետ կարող է նշանակվել պաշտոնաթող գեներալ Արշալույս Փայտյանը։ Սակայն հիշեցնենք, որ Փայտյանի անունը կապվում է ՊՆ-ում գոմեշի մսի աղմկոտ պատմության հետ։ Կարծիք կա նաև, որ իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Սյունիքի «լեգենդար» մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Նշենք, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է շքանշանով, որպեսզի պաշտոնանկությունը շատ ցավոտ չլինի։ Իշխանական վերնախավում վերոնշյալ մարզպետներից դժգոհություն կա՝ կապված նախագահական ընտրություններում այդ մարզերում ու հատկապես մարզկենտրոններում Սերժ Սարգսյանի ստացած վատ արդյունքների հետ»: