
Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին. Մեղքերի թողություն գնա դու խնդրի. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 14-ին Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Ս. Հովհաննես եկեղեցու բացմանը ներկա էր նաև հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, ով ինչպես արդեն տեղեկացրել էին, մուտքի մոտ ընկել էր հրմշտոցի մեջ և մի կերպ ներս մտել պատարագի ժամանակ:
Եկեղեցուց դուրս գալուց հետո «Ժամանակի» լրագրողը նրանից հետաքրքրվեց, թե մեղքերի թողություն խնդրե՞լ է նորակառույց եկեղեցում: «Մեղքերի թողություն գնա դու խնդրի»,- հայտարարեց օլիգարխը: Մեր հարցին՝ ինչի՞ համար, հո մենք չենք Փակ շուկան քանդում, Ալեքսանյանը հեռանալով պատասխանեց. «Գոնե եկեղեցում հանգիս թողեք ինձ»»: