 
                        Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ի վերնախավը` Սամվել Ալեքսանյանի «Փարվանա»-ում. մամուլ
 
                                    ««ՉԻ» տեղեկություններով՝ այսօր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրը փակ է լինելու։ Բանն այն է, որ այս օբյեկտում են հավաքվելու ՀՀԿ-ականները՝ նշելու իրենց «հաղթանակը» վերջին ընտրություններում։
Խրախճանքին մասնակցելու հրավեր են ստացել բացառապես ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները, այսինքն՝ շարքայիններն ու «թաղի տղաները» չեն լինելու քեֆին։
Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ քեֆ-ուրախությանը մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        