Տուրբոն կալանավորվելու փոխարեն Երևանի ավագանու անդամ դարձավ. մամուլ
«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն երեկ հրապարակել է Երևանի ավագանում ՀՀԿ ցուցակից ավագանու անդամներ ընտրվածների ցանկը:
Այսպիսով, Երևանի ավագանում հաջորդ չորս տարիներին որոշումներ կկայացնեն՝ Տարոն Մարգարյանը, Սմբատ Լպուտյանը, Հովհաննես Թոքմաջյանը, Հովիկ Մուսայելյանը, Աստղիկ Գևորգյանը, Արա Երնջակյանը, Մարտին Վարդազարյանը, Ենոք Ազարյանը, Լևոն Իգիթյանը, Աննա Ասատրյանը, Կամո Հովհաննիսյանը, Գրիգոր Մինասյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Դովլաթյանը, Նաիրա Նահապետյանը, Հայկ Դեմոյանը, Կամո Արեյանը, Լափաուրի Նատալյան, Դավիթ Սեդրակյանը, Համբարձում Շահինյանը, Արմեն Երեմյանը, Հովհաննես Մարությանը, Վաչագան Մանուկյանը, Ռոզա Սիրունյանը, Արման Մադաթյանը, Սուրեն Ներսիսյանը, Արթուր Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը, Սերգեյ Մկրտչյանը, Հայրապետ Հայրապետյանը, Հակոբ էքիզլարյանը, Մանասե Թադևոսյանը, Արա Կետիկյանը, Հակոբ Խաչատրյանը, Գրիգոր Սարգսյանը, Արամ Աղաբաբյանը, Գևորգ Խաչատրյանը, Սերգեյ Ասատրյանը, Աշոտ Պապայանը, Հրաչյա Այվազյանը, Մանվել Ավետիսյանը, Արմեն Ամոյանը։
ՀՀԿ խմբակցության կազմում ներկայացված կլինի նաև Աշոտ Պապայանը՝ «Տուրբոն»։ Վերջինս ապրիլի 23-ին քարոզարշավային հանդիպման ժամանակ հարձակվել էր ILur.am-ի թղթակից Հակոբ Կարապետյանի վրա և նրան մարմնական վնասվածք հասցրել, ապա իրեն ուղեկցող խուժանի օգնությամբ խլել լրագրողի տեսախցիկը և ջնջել առկա տեսագրությունները:
Նշենք, որ Պապայանը դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ընղգրկված է ընդամենը որպես վկա. ոստիկանաթյունը դեռ «բավարար ապացույցներ չի հավաքել»՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Մինչդեռ, կայքը երեկ հիշեցրել է, որ լրագրողի վրա հարձակումը տեղի է ունեցել օրը ցերեկով՝ բազմամարդ վայրում։
Ոստիկանությունը «դժվարանում է» կամ «բավարար ռեսուրսներ չունի» պատասխանատվության ենթարկելու լրագրողի վրա հարձակված հանցագործներին։ Ամենայն հավանականությամբ՝ որովհետև հանցագործների պարագլուխը տվյալ դեպքում ՀՀԿ-ական է և Երևանի ավագանու անդամ, եզրակացրել է կայքը»: