«Բ. Առաքելյանին հանձնարարել են այդ մարզում լուրջ աշխատանք կատարել ՀՀԿ-ին ձայներ ապահովելու համար, և Առաքելյանը ջանքեր չի խնայում հանձնարարությունը հավուր պատշաճի կատարելու։ Իսկ մարզպետն էլ «խանդով» է վերաբերում նրա աշխատանքին, ինչի պատճառով էլ վերջիններս լեզվակռիվ են ունեցել»։
«Եվրոպացիներն այս մարդկանց հրաշալի նվեր են մատուցել՝ ասել են՝ ապաքրեականացրեք վիրավորանքն ու զրպարտությունը։ Դա իսկական տոն էր մեր օլիգարխների և պաշտոնյաների համար՝ նրանց ձեռբը մի գործիք ընկավ, որով հնարավոր է «պատժել» լրատվամիջոցներին»։
«Վարդան Սեդրակյանին և նրա արիական գաղափարաբանության որոշակի դրույթներ նույնպես «կապում» են Գառնիկ Իսագուլյանի հետ»:
«Երեկ լրացավ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 22-րդ օրը։ Երեկ նա ոչ միայն հանդիպեց լրագրողների հետ, այլև, ինչպես ավելի վաղ էր տեղեկացրել, արյան անալիզներ հանձնեց՝ հանրությանն իր առողջական վիճակի մասին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու համար»։
«Ըստ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների, հարվածներ է հասցրել Գյումրիում հայտնի քավոր Հարութի որդին, ով, ի դեպ, մտերիմ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ»։
«Նրանք կրկին քննարկել են Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելու հարցը, ինչը որևէ կերպ ընդունելի չէ Դեմիրճյանի կողմից»։
«ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մուտքի վիզա կտրամադրի։ Ընդ որում, Փաշինյանի այցը պաշտոնական է և ամերիկյան կողմի հրավերով»:
«Թալինում տեղի ունեցած ՀՀԿ շտաբի մինի նիստի ժամանակ քաղաքապետ Սարգիս Արամյանը, ներկայացնելով քարոզարշավի ընթացքը, դժգոհել է Մնացից՝ ասելով, թե վերջինս խոչընդոտներ է ստեղծում, և արժանացել է Հովիկ Աբրահամյանի բավականին կոշտ հակադարձմանը»:
«Ծանոթանալով ՐաՖՖի Հովհաննիսյանի շտաբի խոսնակի արտահայտած մտքին՝ ակամայից հիշեցի Գերմանիայի կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկի հետևյալ խոսքերը, «երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից աոաջ»:
«Հայրիկյանը, սակայն, պնդում է, թե ընտրությունները հետաձգելու թեմայով իր և Սերժ Սարգսյանի միջև որևէ խոսակցություն չի եղել, և վերջինս որևէ ձևով չի փորձել ազդել իր որոշման վրա»։
«Համատիրությունների ղեկավարների հրահանգով՝ ցուցակների կրկնօրինակները տրամադրվել են կոմունալ վարձավճարները հավաքողներին, և վերջիններիս հրահանգվել է ստուգել, թե համակիր համարվող անձիք իրո՞ք ընտրելու են Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ»։
«Ռուստամյանի դիմումին դեմ են քվեարկել ոչ միայն հանձնաժողովի կոալիցիոն ներկայացուցիչները, այլև ԲՀԿ-ական Վահան Բաբայանը ու սա այն դեպքում, երբ ժամանակին ԲՀԿ-ն ևս արտահերթ նիստ հրավիրողների թվում էր և ստորագրել էր այդ նախաձեռնության տակ»։
«Երեկ Աշոտ Ավետիսյանին՝ ԲՀԿ-ական «Բանգլադեշցի Համոյին» պատկանող «Նեպտուն» ռեստորանային համալիրում Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը հանդիպել են համայնքի ԲՀԿ-ական բնակիչների հետ»:
«Ոստիկանականները մի քանի տասնյակ մեքենաներով մոտեցել են դպրոցներին և բարձր տարիքի տղա աշակերտների նկատմամբ կոպիտ վերաբերմունք են ցույց տվել»։
«Ե՛վ վարչապետ Տիգրան Սարգսյանը, և՛ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն ընդամենը 2 զուգարանի համար ահռելի գումարներ տրամադրելու քայլն արդարացնելու նպատակով լրագրողներին համոզում էին, թե ծրագիրը բիզնեսի տեսանկյունից շահավետ է, և 200 դրամ մուտքավճարով այդ գումարները հետ են գալու ՀՀ պետբյուջե»։
«Դիպվածը հետաքրքիր է ոչ միայն նրանով, որ նրանց հարաբերություններն ինչ-որ շրջան լարված էին, այլև, որ Բեգլարյանը, ըստ լուրերի, կրկին ուզում է դառնալ Երևանի քաղաքապետ, և նրան այդ հարցում աջակցում են մեծ թվով քաղաքական դեմքեր, այդ թվում՝ խնամի Հովիկ Աբրահամյանը»:
«Անցած տարվա վերջին երեq ամիսներին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը ՀՀ սահմանին կազմել Է 254 ղոլար։ Հենց այսպիսի գին 1 արձանագրել ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունը»:
«Ոստիկանության տեղեկացմամբ՝ փետրվարի 7-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վարդենիսի բնակիչ Նարգիս Սարգսյանը (Սարտիկ Սահակյանի, Արսեն Նալբանդյանի ու Նվեր Երանոսյանի հետ) «Օփել» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհով»։
Օրերս Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավի ընթացքում «բռնացրել» էր Քասախի գյուղապետին, որը գյուղապետարանի նամակների բաժնում դրել էր Սերժ Սարգսյանի բուկլետները, իսկ հայոց եռագույնը, որը դրված էր իր աշխատասենյակում, ծածկել էր «Ապահով Հայաստանի» շարֆով։
«Սերժ Սարգսյանի www.serzh-sargsyan.am պաշտոնական կայքում նույն օրը երեկոյան դրվել է ելույթի տեքստի խմբագրված օրինակը, որից հանվել է ելույթի այդ հատվածը։ Ելույթից հանվել է նաև ընդդիմությանն ուղղված քննադատության հատվածը»
«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը թիվ 191 դպրոցի մանկավարժների հետ երեկ ոuնեցած նախընտրական հանդիպմանը ուշագրավ բացահայտումներ է արել»:
«Ռադիոտանը պտտվող լուրերի համաձայն, հայտատուների թվում են «Շարմ հոլդինգի» տնօրեն Ռուբեն Ջաղինյանը, նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, նաև խորհրդի աշխատակազմի ղեկավար Արմեն Անդրեասյանը, որն Ալիկ Հարությունյանի աջ ձեռքն էր»:
«Հայրիկյանին այցի գնացած վարչապետը մտնելով ասել է. «Պարույր, 2 լուր ունեմ, մեկը՝ լավ, մյուսը՝ շատ լավ»»:
«Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել ՀՀ քաղաքացիներից, որ առաջնային անհրաժեշտության և ամենամեծ պահանջարկ ունեցող սրտանոթային մի քանի դեղեր թանկացել են։ Ահազանգի հետքերով շրջեցինք Երևանի մի քանի դեղատներում և պարզեցիևք, որ «Պրեստարիում» դեղամիջոցը 3900 դրամից դարձել է 4500, «Պրես տանսի» մեծածախ գինը 6250-ից դարձել 7300: Թանկացել են Նաև «Սանո– ֆի-Ավենտիս» ֆիրմայի դեղերը։ Օրինակ՝ շատ օգտագործվող […]
««Նա՝ դասական քաղաքական գործչի հոգնած ձայնով, իր մորուքով, թափած մազերով, հանգիստ պապիկի կերպարով չի կարող ոգեշնչել այն զանգվածին, որը գալիս է ընտրության և փոփոխությունների եռանդ է զգում»։
«Չի բացառվում, որ Պարույր Հայրիկյանը, այնուամենայնիվ, դիմի Սահմանադրական դատարան, ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար»։
«Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի գլխավոր «ուղերձը» ՀԱԿ-ի հիման վրա նոր կուսակցություն ստեղծելու նախագիծն էր, դրա մասին դատողություններ անելը բավականին դժվար է»:
«Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իր 68 տարին պատճառաբանելով, հրաժարվեց նախագահական մրցապայքարից, պատրաստվում է իրեն նվիրաբերել ՀԱԿ դաշինքը կուսակցության վերածելու գործին»:
«Պատճառը նրա՝ վերջերս տված հարցազրույցն է, որտեղ դեմ էր արտահայտվել Մաքսային ընդհանուր միությանը Հայաստանի անդամակցությանը։
«Ռոբերտ Քոչարյանը երեկ անսպասելի հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և կրկին արթնացրեց տխուր հուշեր»: