Բաժիններ՝

«Ուկոլ զոնտիկում». մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման օրը շատերի աչքից չէր վրիպել, որ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հուժկու ձևով ողջագուրելու ընթացքում նաև հասցրել էր ասել. «Մենք ի՞նչ խնդիր ունենք իրար հետ, ախպեր ջան, մենք ոչ մի խնդիր չենք կարա ունենանք իրար հետ»:

Չնայած այդ ողջագուրումներին, «ուկոլ զոնտիկոմ» մարտավարությունը «թըմերի» միջև չի դադարում: Նույն օրը երեկոյան «Փարավոնում» հրավիրված ընթրիքին, սակայն, Տիգրան Սարգսյանը չէր մասնակցել, չէին մասնակցել նաև ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները:

Ի դեպ, «Փարավոնում» ճաշի հրավերք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ԲՀԿ-ից ընդհանրապես չի ուղարկվել: Նա դիտվում է վարչապետի մերձավորների թվում և ԲՀԿ երիտթևի հետ մշտական հակամարտության մեջ է: Պատասխան «ուկոլն» էլ չուշացավ՝ հաջորդ օրը ՀՀԿ գրասենյակում կազմակերպված կառավարության ծրագրի քննարկմանը չէին մասնակցում ԲՀԿ ղեկավարի խնամի Հովիկ Աբրահամյանն ու նրա կողմնակիցները:

Չկար ոչ միայն Աբրահամյանը, այլև Հերմինե Նաղդալյանը, Գալուստ Սահակյանը, Արտակ Դավթյանը, Արփինե Հովհաննիսյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս