Բաժիններ՝

Գեներալ Մանվելը Ֆրանսիայում բուժզննում է անցնում. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի է դարձավ, որ մինչ որոշ ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են անում սոցիալական ծանր պայմանների պատճառով, հայտնելով՝ դեղորայք գնելու անվճարունակության և բազմաթիվ այլ խնդիրների մասին, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ «գեներալ Մանվելը», չորս օրով մեկնել է Ֆրանսիա՝ շաքարային դիաբետի համար բուժզննում անցնելու նպատակով: Նա, ինչպես մեզ հայտնեցին են ԵԿՄ-ից, Ֆրանսիա է. մեկնել նախօրեին և պետք է վերադառնա այսօր:

Ազատամարտիկների միջև առաջացած սոցիալական անհավասարությունը իհարկե նոր երևույթ չէ: Նստացույցի դիմած գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեկնաբանելով գեներալ Մանվելի Ֆրանսիա կատարած այցը՝ մեր թղթակցին ասել է.

«Եթե ես էսօր հիվանդանամ, որովհետև սիրտս մի քիչ լավ չի, եթե պետք լինի ստենդավորել, 1 միլիոն, 2 միլիոն դրամի կարիք կլինի… ես պիտի մեռնեմ: Հնարավորություն չկա: Պետությունն ինձ պետք է աջակցի, ասենք, 100 հազար դրամով կամ 200 հազար դրամով: Ես կմեռնեմ, ինձ որպես զոհված ազատամարտիկ կտանեն, կթաղեն»:

Ավետիսյանը, սակայն, դեմ չէ. որ Մանվել Գրիգորյանը մեկնի Ֆրանսիա հետազոտման,. «Եթե հիվանդությունը կա. պարտավոր է բուժվել»,- ասել է նա:

Նստացույցի դիմած մեկ այլ ազատամարտիկ՝ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո), նույն հարցի վերաբերյալ ասել է, որ ինքն իրավունք չունի կարծիք հայտնել հրամանատարի մասին: «Որ հիվանդ ա, ինքը պետք է բուժվի: էդ միանշանակ»- ասել է Ռեմբոն, ումից Մանվել Գրիգորյանի թիկնազորի պետը ետ էր վերցրել գեներալի տված հուշամեդալը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս