«Շարմազանովը կոպիտ կերպով ընդհատում էր նրանց ու անջատում խոսափողը։ Նույնը կրկնվեց նաև երեկ։ Ասել է թե՝ ընդդիմադիրներին ԱԺ փոխխոսնակը հանում է Աբրահամյանի դեմ»։
«Գ. Ծառուկյանը Մոսկվա է մեկնել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը չմասնակցելու պատրվակ ունենալու համար»:
«Ապրիլի 7-ին երկու ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Արաբկիրում գտնվող շենքի 8-րդ հարկից նետվել է 27-ամյա մի աղջիկ։ Իսկ Աջափնյակում 26-ամյա մի երիտասարդ, տանը ինքն իր վրա կրակել է որսորդական հրացանից։
«Համայնքների ավագանու անդամներին հանձնարարվել է կազմել 2-ական ցուցակ՝ աշխատողների ու գործազուրկների, որպեսզի որոշեն, թե առաջիններին ինչ հրահանգներ տան, իսկ երկրորդներին՝ ինչքան գումար»:
«Նախ՝ առաջինը ես չունեմ, և չի էլ թույլատրվում օրենսդրությամբ: Ես որ ունենայի՝ հաստատ կիմանային»:
«Երբ որ դատավարության պրոցեսը սկսվի, հասարակությունը այդ ամենին կիրազեկվի, և այդ կարծիքն էլ կփարատվի: Ներկա դրությամբ նախաքննությունը ընթանում է, նախաքննության փուլը կավարտվի, հասարակությանը տեղյակ կպահվի»:
«Ձեր Ազգային ժողովը, ցավում եմ, որ այդպիսի Ազգային ժողով ունեք, ու մինչև այսօր այդ Ազգային ժողովը շարունակում է մնալ: Սխալ տոն է ընդունել նա, իմացե՛ք»:
«Գրական երեկոյի, դպրոցական հանդեսի համար Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարինի ելույթը հրաշալի էր, սրտաբուխ էր, հուզիչ: Դա նաև հասկանալի է. երբ Սփյուռքում երեխան սկսում է ինքն իրեն գիտակցել որպես անձ, նա հարցնում է հորը՝ «մենք ո՞վ ենք»: Եվ հայրը պատասխանում է՝ «հայ ենք»»:
«Պայմանավորվածության հիմնական առանցքում «Արմավիան» է. Ծառուկյանն ասել է, որ եթե աշխատավարձի և մյուս պարտքերը մարվեն, ինքը կգնի այն: Իսկ Օսկանյանի որդին էլ, ըստ ամենայնի, կգնի Միկա Բաղդասարովի ցեմենտի գործարանը»:
«Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ամենշաբաթյա նիստերի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին մշտապես լրատվամիջոցներին մանրամասներ են հաղորդվում, ինչը խիստ մտահոգել է ՀՀԿ ղեկավար կազմին»:
«Թանկացումները, ինչպես խանութատերերին տեղեկացրել են մատակարարները, պայմանավորված են հիմնականում դրամի արժեզրկմամբ, տնտեսական ոչ լավատեսական սպասումներով…»:
«Երբ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ Երևան ավագանու առաջիկա ընտրություններում կանգնելու է ԲՀԿ-ի կողքին, խոսակցություններ շրջանառվեցին, որ Գագիկ Ծառուկյանը կլորիկ գումար է տվե մարքսիստին»:
«Հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը հիմնականում «նվիրված» է եղել քարոզչական նյութերին: Նիստի ընթացքում ՀՀԿ ԳՄ անդամները ավագանու ընտրությունների «կլիպներն» ու երգն են նայել»:
«ՀՀ իշխանությունները Բաղդասարովին խստորեն կարգադրել են անպայման վճարել սնանկացման գործընթաց սկսած «Արմավիա» ավիաընկերության բոլոր պարտքերը»:
«Մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձևավորել»:
««Արմավիա» ավիաընկերության չվերթների դադարեցումից մեկ օր անց՝ ապրիլի 2-ին՝ օրվա երկրորդ կեսից ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը Հայաստանում 80 եվրոյով թանկացրել է ինքնաթիռի տոմսերը բոլոր ուղղություններով»:
«Մայրս կասեր նավս է (ծիծաղում է): Անհասկանալի բան է, եթե եկել էին կողոպտելու, ինչո՞ւ էին քարերով եկել, մյուս կողմից, եթե խուլիգան են, ղեկի տակ ի՞նչ էին փնտրում»:
«Հնարավոր է, որ Ղուկասյանը փորձում է սոցիալական բունտի նման մի բան հրահրել՝ առաջնորդվելով ինչքան վատ, այնքան լավ կարգախոսով, կամ էլ հասկանում է, որ իրեն երկար չեն հանդուրժելու, և փորձում է Գյումրիից՝ որքան հնարավոր է շատ փող քամել»:
«Չնայած ես Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չունեմ, և չնայած նրա հետ հնարավոր առնչություն ունեցող «բացահայտումների» մասին նյութը հայտնվել է մեր թերթում, ես առանձնապես ոգևորվելու առիթ չեմ տեսնում»:
«Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված Արտակ և Արայիկ Պետրոսյանների հայրը՝ Արշալույս Պետրոսյանը, երեկ պնդել է, որ իր որդիներն առնչություն չունեն գյուղապետի սպանության հետ»։
«Ոստիկանությունից փոխանցեցին, որ գյուղապետին անգամ կանչել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ նա անցկացրել է բավական երկար ժամանակ»:
«Կանգառը նոր է սկսել գործել, դեռ մեկ ամիս չկա, իսկ գումարները ծառայում են եկեղեցու գործունեության և ծրագրերի իրականացման նպատակով»:
«Բաղդասարովը փորձում է որոշ հստակեցումներ ստանալ իր հետագա անելիքների ու նաև հրապարակային ասելիքների շուրջ»:
«Երևանի ավագանու ցուցակը կազմվել է բացառապես ԲՀԿ արմատական, պրոքոչարյանական ներկայացուցիչներից: Պրոիշխանական թևի ներկայացուցիչներն այս ընտրություններում լիովին մեկուսացված են»:
«Իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում որոշվել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ պետք է ինչ-որ կերպ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀԱԿ-ին»:
«Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը, ով ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի ամենավստահելի գործարարներից մեկը, խնդիրներ ունի հայաստանյան իր բոլոր բիզնեսներում»:
«Հատկանշական է, որ խոսվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «յուրացրած» գումարների մասին, ինչն, ի դեպ, նա արել է հենց ՌԴ-ի այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինի «հովանավորությամբ»:
«ՀՀ կառավարության այսօրվա նիստում կքննարկվի ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացրած որոշման նախագիծ, ըստ որի սիրիահայերի սիրիական վարորդական իրավունքի վկայականները կփոխարինվեն հայկական ժամանակավոր վկայականներով»:
«Մինչև որ մենք 15-րդ հարկից հասանք առաջին հարկ, իմ զրուցակիցը հասցրեց հնչեցնել մի քանի 15 հարկանի անեծքներ: Ես, բնականաբար, ուղարկեցի նրան՝ ուր որ հարկն է: Բայց քաղաքական գործիչները նման դեպքերում ստիպված են մարդկանց լսել: Նրանց գործն ավելի ծանր է»:
«Լուրեր են պտտվում, որ Ա. Սարգսյանը որոշել է իր սուպերմարկետներում շրջանառությունը հարկային դաշտ բերելու և հարկերն ավելացնելու հաշվին գրանցած կորուստը լրացնել կրճատումների հաշվին»: