Բաժիններ՝

«Իրան դրել ա «կարոլի» տեղ». մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մարտի 19-ին ավտովթարի զոհ դարձավ Արարատի մարզի Սուրենավան համայնքի 51-ամյա ղեկավար Վարդգես Ղազարյանը։ Վերջինիս եղբայրը՝ ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը, «Ժողովուրդին» տեղեկացրեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանն (Ավշարի Արայիկ) այժմ ամեն ինչ անում է, որպեսզի իր վստահելի մարդը դառնա Սուրենավանի գյուղապետ։

Մեր զրուցակիցը նշեց, որ այժմ գյուղում շատ լարված մթնոլորտ է, քանի որ Ա. Գրիգորյանը փորձում է նպատակին հասնել գյուղացիներին ահաբեկելու միջոցով։ «Հերիք է, բավական է, թալանչիները եկել, թալանում են։ Ինչ շրջապատի մեջ մտնում ենք, ասում են՝ Արայիկ Գրիգորյանն ասել է՝ գնացե՛ք, սրան ընտրեք, ի՞նչ իրավունքով։ Հասկացանք՝ պատգամավոր է, բայց ոչ թե գնա, քիթը մտցնի գյուղապետերի գործերի մեջ։ Իրան դրել ա «կարոլի» տեղ, ես շատ գիտեմ՝ ինչի տեղ»,- վրդովված նշեց մահացած գյուղապետի եղբայրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս