Բաժիններ՝

ԲՀԿ-ի կարկառուն դեմքերը կամաց-կամաց լքում են կուսակցությունը. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր հարազատ կուսակից Վարդան Օսկանյաևին հակառակ, կորոշի՝ իր կուսակցությունն ընդդիմություն է, թե այլընտրանք, կուսակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ կամաց-կամաց լքում են ԲՀԿ-ն։

«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հրազդան քաղաքի տարածքային կառույցի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը դուրս է եկել ԲՀԿ-ից։ Թե ինչու, մեզ չհաջողվեց պարզել։ Մ. Հարությունյանը միայն հաստատեց մեր տեղեկությունը՝ որևէ կերպ չցանկանալով մեկնաբանել կուսակցությունից հեռանալու պատճառները։

«Ժողովուրդը» առաջիկայում կփորձի մանրամասներ ներկայացնել նախկին պատգամավորի՝ կուսակցությունից դուրս գալու պատճառների մասին։ Հիշեցնենք, որ Մ. Հարությունյանը ԵԿՄ վարչության անդամ է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031