«Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած նախագիծը պետաիրավականի նիստում ընդամենը մեկ «դեմ» է ունեցել՝ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, ինչը թերևս կարելի է բացատրել ԲՀԿ-ի՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ ոչ բարիդրացիական վերաբերմունքով»:
«Իշխանական ընտրազանգվածը տարիներ շարունակ սովոր է ընտրությունների ժամանակ կոնկրետ գումարի դիմաց ընտրելու, իսկ այս ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի խոստում դեռ չի տրվում»։
«Ս. Սարգսյանը փոխանակ ամաչի, որ մշակութային օջախ համարվող թատրոններում հայտնի դերասանները ցածր են վարձատրվում ու ստիպված անորակ սերիալներում նկարահանվում, հակառակը՝ գովազդում է եթերային աղբը։ Բրավո՛»։
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթին, որում անդրադարձել է առաջիկա նախագահական ընտրություններին, Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձին, ՀԱԿ-ի ներքին խոհանոցին և այլ հարցերի: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Նախագահի ընտրություններից հետո, մայիսին տեղի են ունենալու Երևանի քաղաքապետի և ավագանու նոր ընտրություններ։ Որոշ տեղեկություններով, պաշտոնաթող քաղաքապետ, այժմ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ուզում է կրկին քաղաքապետ դառնալ»:
«Խորհրդարանական ընտրություններից աոաջ խոսակցություններ էին շրջանաովում, որ Մանվել Գրիգորյանն իր որդուն՝ Կարենին է ցանկանում պատգամավոր դարձնել։ Հետո մի հարցազրույցում Մանվել Գրիգորյանն ասաց, որ իր ընտանիքից որևէ մեկը քաղաքականությամբ չի զբաղվելու»։
«Հովիկ Աբրահամյանն էլ չի գնում Մխչյան: Նոր տարուց առաջ նա տեղափոխվել է Հաղթանակի զբոսայգուն կից իր շքեղ առանձնատունը, որը կառուցված է Ազգային ժողովի շենքի «դիզայնով», և որի վարդակները ոսկյա են»:
«Որոշ տեղեկություններով, «Դե ֆակտո» ամսագրում «Տարվա մարդ» դառնալն արժե 10 հազար դոլար։ Թե որքան արժե «Տարվա մարզպետ» կոչումը՝ մեզ հայտնի չէ»:
«Պարբերականը արձանագրում է, որ առաջիկա ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են, և ընթացող նախընտրական քարոզարշավը զուրկ է որևէ ինտրիգից»:
«Հերթական անորակ պատվաստանյութն է տեղափոխվել Հայաստան։ Դրա օգտագործման արդյունքում՝ շուրջ 30 նորածին ստիպված է բուժվել տուբերկուլյոզի դեմ և ստանալ այդ հիվանդության համար նախատեսված ծանր պրեպարատներ»։
Այս անգամ հանդիպումը եղել է ոչ թե փակ դահլիճում, այլ հենց Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում։
«Ողջ ձմեովա ընթացքում իմ տան էլեկտրաէներգիայի լարումը միջինը մոտ 170 վոլտ է, ինչի հետևանքով, մասնավորապես, լվացքի մեքենան միանում է միայն գիշերվա ժամը մեկից հետո։ Եթե փետրվարի ընթացքում էլցանցը այդ խնդիրը չլուծի, ես, հավանաբար, արտագաղթեմ»։
«Ուզում է՝ թող վառի, չի ուզում՝ թող չվառի, բայց լավ կանի՝ չվառի»:
«Ինձ համար զարմանալի չէ, որ երբ երկրում անոմալ իրավիճակ է, հայտնվում է Ռոբերտ Քոչարյանը… հաճելի է մեզ, թե ոչ, Քոչարյանը պատմելու շատ բան ունի, իսկ որոշ անձերի վերաբերյալ վաղ թե ուշ պարտավոր կլինի պատմել»։
«Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Twitter-ի իր էջում մի շատ ուշագրավ գրառում է կատարել. «Լսել եմ՝ «Կարֆուրը» ցանկանում է գալ Երևան… Դա շատ լավ կլինի մրցակցության առումով։ Հուսով եմ՝ դա տեղի կունենա»:
«Ս. Սարգսյանին ըևտրելու խոստում տված «մահապարտ» ՕԵԿ-ականնեըը պատրաստակամություն են հայտնել դառնալ Ստեփանակեըտ-Երևան օդանավի առաջին թռիչքի ուղևորները»:
«Այս օրերին մի շարք վարկածներ են առաջ քաշվում, թե ով կարող էր կազմակերպել նախագահի թեքնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը՝ ինքնակազմակերպումից սկսած, մինչև դրսի ուժեր»։
«Երեկ Հովիկ Աբրահամյանը դեռ լարված էր, սակայն չուներ նախորդ օրվա՝ Աժ գարնանային նստաշրջանի բացման ժամանակ նկատված մռայլությունը»:
«Ես բիզնեսով չեմ զբաղվում, այ ցավդ տանեմ»,- երեկ Մալաթիայի Հայորդաց տան մոտ «Ժամանակին» հայտարարեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, որ իր ջանքերով է կասեցվել ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի հետ պայմանագիրը»:
«Ձվերի Խաչիկը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի ու լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ իբր իրեն վիրավորելու համար։ Խոսքն այն օլիգարխի մասին է, որը «ժողովուրդի» թղթակցին անվանել էր «պրաստիտուտկա», հետո հրաժարվել ներողություն խնդրելուց»։
«Եթե պետք լիներ, իհարկե, ընտրությունները կհետաձգվեին, նույնիսկ եթե Հայրիկյանը չդիմեր ՍԴ։ Այսինքն՝ Հայաստանում ամեն ինչ դեոևս պտտվում է մեկ մարդու կարիքների ու գեղագիտական պատկերացումների շուրջը»։
«Հայրիկյանն այնքան էլ լավ ֆինանսական վիճակում չէ (դեռ 50 հազար դոլար էլ վերցրած վարկ ունի), ուստի իշխանությունների հետ ֆինանսական փոխհատուցման դիմաց գործարքի մեջ մտնելը չի կարելի ի սկզբանե բացառել»:
««Քուր ջան, մորքուր, տիկին ջան, հանվեք, նոր առաջացեք, հրահանգ կա»: Ահա այսպես էին երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տանը երիտասարդ դռնապանները դիմավորում կանանց, ովքեր եկել էին Սերժ Սարգսյանին հանդիպելու: Նախ անակնկալի էին գալիս հանվելու հրահանգը լսելով, ապա, հասկանալով, որ խոսքը վերարկուի մասին է, վախվորած հանվում էին»:
«Արդեն հայտնի է, թե ովքեր են այս ընտրությունների «չեբուրաշկաները»՝ նրանք Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ժամանակ բոցաշունչ ճառեր արտասանող «կթվորուհիներն» են։ Կամաց-կամաց պարզ է դառնում, թե ովքեր են այս ընտրություններում Շա պոկլյակի դեր խաղում»։
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին:
«Հասկանալով, որ Արման Սահակյանի պատգամավոր, իսկ Սամվել Բալասանյանի քաղաքապետ դառնալով իրենք և մարզի ամբողջ քաղաքականացված կրիմինալը հայտնվել են լուսանցքում, Մարտուն և Կամո Գրիգորյանները փորձում են մարզի հասարակական կարծիքի վրա ինչ-որ ազդեցություն պահպանել գյումրեցի «անկախ քաղաքագետ» Գագիկ Համբարյանի միջոցով»:
«Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաճախորդներ է «կպցնում» Ամիրյան փողոցի վրա գտնվող National հյուրանոցի համար, որը պատկանում է իր որդուն՝ Արգամին»։
«Քննարկվում են նաև ցուցակը գլխավորողների անունները՝ չբացառելով նախորդ ընտրության առաջնորդների տարբերակը»։
«Այն, ինչ տեղի է ունեցել Պարույր Հայրիկյանի նկատմամբ, կարող եմ ասել, որ կրակել են Հայաստանի Հանրապետության վրա, գործող իշխանությունների վրա ու հենց Սերժ Սարգսյանի վրա»
«ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի դեմ կատարված մահափորձը երկրում մեծ իրարանցում առաջացրեց։ Աոաջին իսկ վայրկյաններից սկսեցին շրջանառության մեջ դրվել տարբեր վարկածներ»: