«Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, հակված է «հետաքննություն» իրականացնել՝ հասկանալու, թե ով է մեղավոր: Թերևս ԱԱԾ-ում աշխատանքի փորձն է պատճառը»:
«Փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություններով հանդես եկան տարբեր քաղաքական ուժեր։ Մինչդեռ ԲՀԿ-ն դեռ լռում է: Ծաոուկյանի հարազատ Առինջ գյուղում, սակայն, Սերժ Սարգսյանը «ջախջախիչ» հաղթանակ է տարել»։
«ՀՀԿ-ականները որոշել են նաև մի քեֆ-ուրախություն կազմակերպել մարզպետերի մակարդակով՝ արդեն Վայոց Ձորի «Որսկան» ռեստորանում»։
«ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի քիչ ձայն էր հավաքել, քան այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը»:
«Երբ ձեզ հայտնի դառնա՝ ինչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը, նոր կարող եք հարցնել իմ կարծիքը, այլապես միանալն ինքնանպատակ է»:
«Անմեղ մարդկանց արյունով եկած նախագահը չի կարող ստեղծել ապահով Հայաստան»։
«Նախորդ օրը Բագրատյանի շտաբը բանավեճի էր հրավիրել Հովհաննիսյանին, և բոլորին էր հետաքրքիր, թե ինչպես է Հովհաննիսյանը տնտեսական իր «հինգ քայլով» հասնելու ու առաջ անցելու միջազգային չափանիշներով տնտեսական «մագիստր» Բագրատյանից»
«Պարզվում է՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի ղեկավարը Տ. Սարգսյանի հորեղբորորդին է՝ Հրայր Սարգսյանը»:
«Քաղաքաշինության մեջ կան դեպքեր, որ հնարավոր է փլատակների վրա շենքը վերակառուցել, բայց, որպես կանոն, խոշոր աղետներից հետո փորձում են նոր շինարարական հարթակ գտնել»:
«Սա առաջին դեպքը չէ, երբ «Օրինաց երկիրը» նույն պատճառով հայտնվում է դատարանում»:
«Ամերիկյան «CNN» հ/ը-ն, «Ո՞ր ուղղությամբ կգնա Հայաստանը» խորագրի ներքո, երեկ անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին։ «CNN»-ը նշում է, «թե չնայած, որ Սերժ Սարգսյանի հաղթանակն ու նոր հնգամյա պաշտոնավարումը կանխորոշված է, բայցևայնպես, սպասվող ընտրություններն անիմաստ չեն»:
«Երգիծաբան Աշոտ Ղազարյանը երեկ իր երգիծանքի դպրոցի սաներին հրավիրատոմս էր տվել ու գործուղել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀԿ միջոցառմանը»։
«Ամեն ինչ արվում է, որ նախընտրական շրջանում ազգս մի լավ ծիծաղի»:
«Չեմ հարցրել «Աոավոտի» աշխատակիցներին, թե ինչպես են նրանք քվեարկելու երկուշաբթի օրը, որովհետև դա մեր մասնագիտական պարտականություններից դուրս է։
«Այս ընտրություններում չկա թեժ մրցակցություն, չկա ընտրապայքար, ավելին, հիմա իշխանությունները նույնիսկ խնդիր ունեն ընտրություններին մարդկանց մասնակցության թվաքանակ ապահովելու հարցում»:
«Անցյալ տարվա մայիսի 4-ին՝ ՀՀԿ եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ պայթեցին մեթանով լիցքավորված փուչիկները և մոտ 200 մարդ վնասվածք ստացավ, այդ թվում` երեխաներ»։
«Երեկ Երևանի երթուղային տաքսիների գծերը «նայողները» հավաքել են այդ երթուղիներում աշխատող վարորդներին և առաջարկել ընտրությունների օրը ժողովրդին անվճար տեղափոխել ընտրատեղամասեր»:
«Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը նախօրեին և երեկ միանգամից երեք հանրահավաքի իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան, որոնք ընդունվել են՝ ի գիտություն»։
7 կրակոց է արձակել Գագիկ Կ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինիս մարմնի տարբեր մասերում և գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:
«Հայաստանի քաղաքացիություն ունի, գրանցված ա, նույնն էլ Սամվելի համար կարող եմ ասել։ Դա մեզ էլ ա շատ զարմացրել, թե ինչու՞ ոչ լեգալ, մարդը ունի տուն և գրանցում, էլ անլեգալը ո՞րն ա»։
«Կուսակցություն դարձող ՀԱԿ-ը «տոտալ» տեռոր է իրականացնում «գծից շեղված» «Ազատություն» կուսակցության և նրա լիդեր Հրանտ Բագրատյանի նկատմամբ, որն ի դեպ, քարոզարշավի ողջ ընթացքում որևէ ակնարկ չի արել ՀԱԿ «ռեպրեսիաների» մասին և ՀԱԿ–ի դեմ»
«Շատ ներվային վիճակի մեջ եմ լինում, որովհետև ժողովրդի համար ընտրությունները փորձանք են, ամեն ընտրության ժամանակ ամեն ինչ խարխլվում է»:
«Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ապարանցիներին մոտենալ նախագահի թեկնածուին»։
«Նավասարդ սրբազանն առաջարկել է, որպեսզի Արարատյան հայրապետական թեմի բոլոր եկեղեցիների ծխական համայնքներին փոխանցվի սրբազան հոր հորդորը՝ փետրվարի 18-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին»:
«ՀՀ բնակչության մեծ մասը սիրո պակաս ունի։ Դրա մասին են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության «Gallup» կենտրոնի կողմից անցկացված հարցումների արդյունքները»։
«Մեր մշակույթը հետևյալն է, որ անպայման կամ պիտի լավը ասես, կամ ՝ վատը, որը շատ արհեստական է։ Իր դաստիարակությունը ասում է, իսկապես ես էլ կարծում եմ, որ չպետք է ուրանալ որ Սերժ Սարգսյանը մեծ ավանդ ունի պատերազմում»:
«ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ ապրիլին լրացած կլինի ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետը, «Ա1+» հեռուստաընկերությունը լայն թափով եթեր կվերադառնա։ «Ժողովուրդի» իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նույնիսկ բանակցություններ են սկսվել այդ կապակցությամբ»:
«Մի երկու այսպիսի ելույթ էլ, և միջազգային դիտորդները կարձանագրեն՝ ՀՀ նախագահական ընտրություններն անցան լուրջ մրցակցության պայմաններում. Սերժ Սարգսյանը ինքնամոռաց դուրս էր եկել Սերժ Սարգսյանի դեմ»։
«Օսկանյան-Ծառուկյան վերջին շրջանում լարված հարաբերությունները, որ կապված էին Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ Ծառուկյանի և ԲՀԿ պահվածքի հետ, տեղատվություն են ապրել»:
«Մի տարեց մարդ նախագահին խորհուրդ տվեց, որ գյուղատնտեսության նախարարին նշանակի անձամբ նախագահը, ոչ թե նշանակվի կուսակցությունների կողմից»։