Բաժիններ՝

Սերժ Սարգսյանին համոզում են ԱԱԾ տնօրեն նշանակել Միհրան Պողոսյանին. մամուլ

«Թեև ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն արդեն մի քանի անգամ աշխատանքից ազատման դիմում է գրել, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում նրան փոխարինող նշանակել՝ Հակոբյանին անվերջ հորդորելով մի քիչ էլ սպասել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Բայց այս ժամանակը փորձում է իր օգտին աշխատեցնել ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը: «Ժողովուրդին» հասած տեղեկությունների համաձայն՝ Մ. Պողոսյանի մորեղբայրը՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանը, իր բոլոր կապերն օգտագործում է, որպեսզի քրոջ որդուն նշանակել տա ԱԱԾ տնօրեն:

Այդ գործին է խառնվել նաև Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը՝ ի դեմս քավոր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ): Ու եթե նրանք կարողանան Սերժ Սարգսյանին համոզել, ապա Միհրան Պողոսյանին ԱԱԾ պետ նշանակելու համար պետք է խախտվի «ԱԱԾ մասին» օրենքը, համաձայն որի՝ ԱԱԾ տնօրեն կարող է դառնալ այն մարդը, որն առնվազն 10 տարի աշխատում է համակարգում: Իսկ Մ. Պողոսյանը ԱԱԾ-ում աշխատել է 2000-2007 թթ.»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031