Բաժիններ՝

Հերթական ծեծկռտուքը իրանցի և հայ երիտասարդների միջև. մամուլ

«Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ մայիսի 13-ի գիշերը «Մասկարադ» ակումբումծեծկռտուք է տեղի ունեցել իրանցի և հայ երիտասարդների միջև»,- գրում է «Իրավունք» թերթը և շարունակում.

«Դեպքի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք պարզել ակումբի աշխատակիցներից մեկից. «Բարձր երաժշտություն էր, բոլորը պարում էին, մեկ էլ աղջիկներից մեկը արագ եկավ և ասաց, որ շուտ ոստիկանություն կանչենք: Իրականում այդ վեճը հենց այդ աղջկա պատճառով էր սկսվել: Աղջիկը պարելիս է եղել, իսկ իրանցի երիտասարդը, ով այդ ընթացքում ևս պարելիս է եղել, պատահաբար հպվել է հայ աղջկա բարեմասնություններին, ինչից հետո աղջիկը սկսել է պարզաբանում պահանջել: Իրանցի տղայի և աղջկա բանավեճին միջամտել են հաճախորդներից երկու տղա, բանավեճը այնքան է թեժացել, որ աստիճանաբար վերածվել է հսկայական տուրուդմբոցի»:

Ոստիկանությունից տեղեկացրին, որ դեպքի վերաբերյալ կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս