Բաժիններ՝

Կվճարի՞ Ծառուկյանը բատկային. մամուլ

«Երեկ պետական այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Բելառոաի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով, «Ժամանակի» տեղեկություններով, միաժամանակ մասնակցելու է Գ. Ծառուկյանի ընտանիքի կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցու այսօր կայանալիք բացման արարողությանը, իսկ նույն օրը կամ միգուցե վաղը՝ Ծառուկյանի հիմնադրած հսկայական հանգստի, խաղատների և զվարճանքների «Փարավոն» կենտրոնի բացմանը։

Բացի այդ, Ա. Լուկաշենկոն Գ. Ծառուկյանից պետք է պարզի, թե անցած տարվա խորհրդարանական ընտրություններում նախընտրական քարոզարշավին մասնակցած տրակտորների համար ինչու մինչև հիմա չի վճարում։ Մեր տեղեկություններով՝ Ա. Լուկաշենկոյի հետ ժամանած պատվիրակությունն իր հետ բերել է նաև տրակտոր արտադրող գործարանի ևս մեկ նամակ-պահանջ՝ ունեցած պարտքը փակելու մասին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս