«Երեկ, ժամը 14:30-ի սահմաններում, Կապանի կոմբինատում՝ «Դանդի փրիշս մետալ Կապան» ՓԲԸ-ում մեքենաների վերանորոգման արտադրամասում ապարաբարձիչ մեքենան հարվածել է տվյալ պահին մեքենայի դիմացով անցնող ընկերության աշխատակից 27-ամյա Սամվել Զաքարյանին»:
«Թիվ 33 և 36 ավտոբուսների գծատեր ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, երեկ մեր լրագրողի հետ զրույցում ընդօրինակելով քաղաքապետարանին, ուղեվարձի թանկացման վերաբերյալ ասաց, որ իրենք վնասով են աշխատում 100 դրամի դեպքում, և 50 տոկոսով թանկացումը համաչափ է»:
«Փաստորեն, պետության առաջին երեք առանցքային պաշտոնները զբաղեցնող անձինք սեփական հանգիստը, շոուներն ու զվարճանքներն ավելի բարձր են դասում, քան ժողովրդի խնդիրները»:
«Հայկական բանակում լուրջ դժգոհություն է բարձրացել աշխատավարձերի չափի հետ կապված»:
«Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը երեկ Բաղրամյան 26-ում սպասելիս է եղել խորհրդային տարիների դիսիդենտ Մերուժան Հովհաննիսյանին, ով նախագահական նստավայր էր գնացել՝ հետ վերադարձնելու իր ստացած «Գարեգին Նժդեհ» մեդալը»:
«Հրագդանի «Միկա ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն անցել է խնայողական ռեժիմի, ինչի պատճառով վտանգվում է ոչ միայն աշխատակիցների, այլև հարակից համայնքների բնակիչների առողջությունը»:
«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս տարվա աոաջին վեց ամիսների պաշտոնական նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանում արձանագրված գնաճի տեմպն ավելի մեծ է եղել, քան միջին ամսական աշխատավարձի աճը»:
Սերժ Սարգսյանը «մեկնել է կարճատև արձակուրդ», Հովիկ Աբրահամյանը՝ նույնպես:
Անհետացման պատճառը եղել են պարտքերը, որոնց պատճառով գյուղապետարանին պատկանող մի շարք շինություններ գրավ են դրված»:
«Արդեն երկրորդ օրն է՝ Երևանի քաղաքայինտրանսպորտը թանկացել է՝ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները՝ 50, տրոլեյբուսը՝ 100 տոկոսով: Արդեն երկրորդ օրն է՝ հասարակական ակտիվիստները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ այդ թանկացման:
«Անցած ամիսների ընթացքում նախագիծը անցել է մանրամասն քննարկումների միջով, բավականաչափ հղկվել, մշակվել է, ահա և հասունացել՝ պաշտոնապես հրապարակվելու համար»:
«Հյուրին նման ձևով չեն վերաբերվում: Դու էդ հյուրի կարիքն ունե՞ս, չէ՞, որ եկել աշխատում է»:
«Հայրենի ԱԺ-ում բավականին հետաքրքիր իրավիճակ է ոչ միայն սենյակների, ավտոմեքենաների բաշխման, «կենսագործման», այլև այդ նույն ավտոմեքենաների կողմից կատարված երթևեկության կանոնների խախտմանն առնչվող տուգանքների առումով»:
ՀՀ ԱԺ-ն միայն օդանավակայանի VIP ծառայությունից օգտվելու համար վճարել է մոտ 760 հազար դրամ:
«Մինչ ՎՊ-ն ու դատախազությունը որոնում են պետական միջոցների փոշիացման մեղավորներին ու «ատկատների» պատասխանատուներին, պարզվում է՝ պետական հովանավորությունը Հայաստանում «եղբայրական մակարդակում» է»:
Մերուժանը համարում է, որ այն այժմ ոչինչ չարժե, քանի որ գործող իշխանությունը կեղեքում է ժողովրդին ու հայաթափում երկիրը:
«Երեկ ՀԱԿ դատապարտված ակտիվիստների համար ՀԱԿ-ի կազմակերպած ավանդական ցույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությանը»:
Պատերազմներում հաղթում են ոչ թե զենքով, այլ կռվելու մոտիվացիայով: Հարևան երկրի ժողովուրդը մեզ վրա հարձակվելու մոտիվացիա չունի, և եթե այդ երկրի ղեկավարությունը, այնուամենայնիվ, գնա նման խելահեղ քայլի՝ մեղքը նրա վիզը:
«Երեկ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Հարությունյանը, հրաժարվել է հաղորդում ներկայացնել Ղուկասյանի դեմ»:
«Հայ վարորդի հանդեպ ցուցաբերված ստորացուցիչ վերաբերմունքը հատուկ է հետսովետական բոլոր երկրնեի իրավապահ մարմիններին»:
«Նախորդ շաբաթ բուժման նպատակով եռօրյա հանգստի մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդպես էլ պաշտոնապես չգաղտնազերծեց, թե առողջական խնդիրներով որ երկիր է մեկնել»:
«Այսօր գնալով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը՝ մեր իշխանական այրերը ելնում են ոչ թե ազգային շահերից, այլ օֆշորային գոտու թալանված կապիտալի անվտանգությունն ապահովելու»:
«Թե ինչ են պատասխանել Կիպրոսից, առայժմ անհայտ է: ՀՀ դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ պատասխանն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն և կցվել օֆշորային այդ պատմության գործով հարուցված քրգործին և չի կարող հրապարակվել»:
«Երեկ Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» միութայն անդամները կրկին փորձել են հանդիպել թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ»:
«Շարունակում ենք ապրել Ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության իներցիայով, որոնք խիստ անիրավ պետություններ էին: Մասնավորապես, այդ պետությունների ավանդույթի համաձայն՝ երբ մարդը ընկնում է «մենթանոց»՝ նրա հետ կարող են անել ամեն ինչ՝ նվաստացնել, ծեծել, խոշտանգել և այլն»:
«Եվ եթե մինչև երեկ կարող էին թեկուզ չնչին կասկածներ լինել, որ նախորդ օրը ՀՀ քաղաքացուն խալաթով և չստերով դատարան տանելն ընդամենը հանգամանքների բերումով է եղել, ապա «Վեստիի» ռեպորտաժից հետո այդ կասկածներն իսպառ վերեցան»:
«Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը թանկացումների այս ալիքի հետևանքները կործանարար է համարում: Ըստ նրա՝ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից»:
«ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում կքննարկի մի որոշման նախագիծ, որով հարկային արտոնություն է տրվելու մի ընկերության: Արտոնության տալու հիմնավորումներից մեկն այն է, որ այդ ընկերությունը 60 աշխատատեղ է ստեղծելու»:
«Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ՀՀ ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ»:
«Մենուա Հարությունյանը ցանկանում է պատգամավոր դառնալ և այդ նպատակով մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել թիվ 38 ընտրատարածքում»: