
Ո՞վ է կեսգիշերին շորտիկով քաղաքապետարան մտնում. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Նստացույցի մասնակիցներին աջակցող Միհրան Մելքոնյանը, ով արդեն 17 օր գիշերում է քաղաքապետարանի դիմաց, ականատես է եղել, թե ինչպես են կեսգիշերից հետո անհայտ քաղաքացիները ելումուտ անում քաղաքապետարան:
Նրա պատմելով՝ կեսգիշերից հետո նախօրեին էլ շորտիկով մի երիտասարդ է քաղաքապետարան մտել, ու քաղաքապետարանի դիմաց հսկող ոստիկաններից ոչ մեկ չի խոչընդոտել. «Գիշերվա 4-ին ազատ ելումուտ են անում քաղաքապետարանում»: Նա ասաց, մի դեպք էլ եղել է, երբ քաղաքացին կեսգիշերին լրագրող է ներկայացել, նոր մտել քաղաքապետարան:
Միհրան Մելքոնյանի խոսքով՝ քաղաքապետարանի դիմաց մեքենան սխալ կայանած անհայտ քաղաքացին, որը իրեն հարվածել ու «տուզիկ» է անվանել, նույնպես կեսգիշերից հետո էր քաղաքապետարան այցելում, ում, Միհրանի պատմելով, ոստիկանները ուղեկցեցին քաղաքապետարան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Hetq.am-ի: