«Րաֆֆին կարողացավ ոչ միայն Երևանում, նաև փոքր քաղաքներում, գյուղական բնակավայրերում մարդկանց՝ իշխանության դեմ խոսելու տաբուն ջարդել՝ բարի, ոչ ագրեսիվ տոնայնությամբ ու հայտարարություններով»:
««Սպայկա» ՍՊԸ-ն հիմնադրել է Դավիթ Ղամբարյանն իր եղբոր հետ: Սակայն երբ 2008թ. Դ. Ղամբարյանը, ինչպես ՀՀ բնակչության մեծ մասը, մասնակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման հանրահավաքին, շատերի պես նրան էլ կալանավորեցին»:
«Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման օրը շատերի աչքից չէր վրիպել, որ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հուժկու ձևով ողջագուրելու ընթացքում նաև հասցրել էր ասել. «Մենք ի՞նչ խնդիր ունենք իրար հետ, ախպեր ջան, մենք ոչ մի խնդիր չենք կարա ունենանք իրար հետ»»:
«Պարզվում է` 2008-ից գազը Հայաստանի համար թանկացել է մի քանի անգամ, եթե դրան գումարենք 2005 թվականը, երբ Ռուսաստանին տվեցինք Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկը, ապա, կարելի է ասել, թանկացել է մոտ 5 անգամ»:
«Հայաստանում գազի սակագնի թանկանալուց հետո միանգամից կբարձրանան բոլոր ապրանքատեսակների, այդ թվում նաև՝ հասարակական և քաղաքային տրանսպորտի ծառայությունների գները»:
«Մինչ որոշ ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են անում սոցիալական ծանր պայմանների պատճառով, հայտնելով՝ դեղորայք գնելու անվճարունակության և բազմաթիվ այլ խնդիրների մասին, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ «գեներալ Մանվելը», չորս օրով մեկնել է Ֆրանսիա»:
«Մայիսի 14-ին Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Ս. Հովհաննես եկեղեցու բացմանը ներկա էր նաև հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը»:
«Մենք ճիշտ էինք համարում ընդդիմության միասնական մասնակցությունը միասնական ցուցակում, այդ դեպքում ակնհայտ էր, որ ընդդիմությունը շատ լուրջ շանսեր կունենար հաղթելու, նույնիսկ ընտրակաշառքի, կեղծիքների պարագայում»:
«Ուղիղ երկու ամիս առաջ՝ մարտի 18-ին, Սերժ Աարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել էր գազի թանկացման թեմային: Նա անարգանքի սյունին գամեց նման լուրեր տարածողներին»:
«Թեև ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն արդեն մի քանի անգամ աշխատանքից ազատման դիմում է գրել, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում նրան փոխարինող նշանակել՝ Հակոբյանին անվերջ հորդորելով մի քիչ էլ սպասել»:
«Գազի գնի բարձրացումն ամբողջությամբ քաղաքական որոշում էր»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում գազի թանկացմանը այսպիսի գնահատական է տվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ծրագրի քննարկումից անմիջապես հետո` ժամը 7-ին, ՀՀԿ խորհուրդը, քննարկումից հոգնած, գլուխներն ուռած, ուղիղ գնաց Սամվել Լիմինդրովիչի «Փարվանա» ռեստորան:
«Չգիտեմ, գուցե տարիքից կամ, որը գրեթե նույնն է, մասնագիտական փորձառությունից է, բայց ես հակված չեմ դրամատիզացնել որևէ իրադարձություն և ուղեկցել մեր ավանդական հայկական (արևելյան) «վայ-վույով»»:
«Հունիսի 6-ին, երբ Երևանի նորընտիր ավագանին կգումարի իր առաջին նիստը և կընտրի նոր քաղաքապետ, կորոշվի նաև Երևանի առաջին փոխքաղաքապետի անունը»:
«Պապայանը դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ընղգրկված է ընդամենը որպես վկա. ոստիկանաթյունը դեռ «բավարար ապացույցներ չի հավաքել»՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար»:
«Երեկ հայտնի դարձան ընտրությունների արդյունքում մանդատ ստացած քաղաքական ուժերի՝ Երևանի ավագանու անդամների անունները։ Ինքնաբացարկ հայտնողներ եղան և՛ ՀՀԿ-ից, և՛ ԲՀԿ-ից, և՛ «Բարև Երևան» դաշինքից»:
«Գյուղում շատ լարված մթնոլորտ է, քանի որ Ա. Գրիգորյանը փորձում է նպատակին հասնել գյուղացիներին ահաբեկելու միջոցով»:
«Նախորդ օրը «Ժառանգության» քաղխորհրդի նիստը տևել է 3 ժամ և անցել է բավական լարված մթնոլորտում»:
«Մեզ համար արդեն տարբերություն չկա՝ ընդդիմություն կլինի, այլընտրանք կլինի: Մեզ համար կարևորը այն է, որ բոլոր գործընթացներում բոլոր քաղաքական ուժերը մասնակից լինեն»:
«Այսօր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրը փակ է լինելու։ Բանն այն է, որ այս օբյեկտում են հավաքվելու ՀՀԿ-ականները՝ նշելու իրենց «հաղթանակը» վերջին ընտրություններում»:
«Նոր կառավարության կազմավորումից հետո փոփոխություններ են սպասվում նաև գերատեսչությունների միջին օղակներում։ Կփոխվեն որոշ մարզպետներ:
«Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր հարազատ կուսակից Վարդան Օսկանյաևին հակառակ, կորոշի՝ իր կուսակցությունն ընդդիմություն է, թե այլընտրանք, կուսակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ կամաց-կամաց լքում են ԲՀԿ-ն»:
«Սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը երեկ երեկոյան նախարարությունում անցկացրել է իր աոաջին խորհրդակցությունը»:
««Փարավոն» զվարճանքի և հանդիսությունների սրահում երեկ, ժամը 19-ին հավաքվել էր ողջ հայկական էլիտան՝ մոտ հազար մարդ»:
«Աղջիկը պարելիս է եղել, իսկ իրանցի երիտասարդը, ով այդ ընթացքում ևս պարելիս է եղել, պատահաբար հպվել է հայ աղջկա բարեմասնություններին, ինչից հետո աղջիկը սկսել է պարզաբանում պահանջել»:
«Ա. Լուկաշենկոն Գ. Ծառուկյանից պետք է պարզի, թե անցած տարվա խորհրդարանական ընտրություններում նախընտրական քարոզարշավին մասնակցած տրակտորների համար ինչու մինչև հիմա չի վճարում»:
«Բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի մասին վերջին շրջանում տարաբնույթ տեղեկություններ են հրապարակ նետվում»:
«Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում քննարկվում է՝ բարձրացնե՞լ ուսման վարձի չափը, թե ոչ»:
«Առաջինը վատ ավանդույթի հիմքը դրեց երկրորդ նախագահը, որի քարոզիչները հենց 1998 թվականի փետրվարից սկսեցին հարձակվել «նախորդ հանցավոր ռեժիմի» վրա՝ փորձելով Ռոբերտ Քոչարյանի համար հեղինակություն ստեղծել «նախկինների» հաշվին»:
«Մ. Գրիգորյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց. «Իմ մայրը կապ չունի։ Այս ամեն ինչի գլուխը թաքնված է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետևում, և նրա պատվերով է ամեն ինչ այսպես ներկայացվում»»։