
Գյուղացիները «հացի խնդիրը» լուծելու համար ստիպված արտագաղթում են. մամուլ

«ՀՀ Շիրակի մարզի Փոքր Սարիար համայնքի բնակիչները «հացի խնդիրը» լուծելու համար ստիպված արտագաղթում են: Այս տարի արդեն երեք ընտանիք հասցրել է հեռանալ գյուղից»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
Փոքր Սարիարի համայնքապետ Արայիկ Արշակյանը «Ժողովուրդի» հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ գյուղացիներն արտագաղթում են միայն սոցիալապես վատ պայմանների և աշխատանք չունենալու պատճառով:
«Գյուղում 13-14 տուն դատարկ է, մարդիկ դռները փակել ու քոչել, գնացել են: Դուրսն են՝ Ռուսաստանում: Այստեղ աշխատանք չկա: Կերթան, իրենց համար հացի խնդիրը կլուծեն»,-ներկայացրեց համայնքապետը: Գյուղում այս պահին կա ապրող 46 ընտանիք, որից ընդամենը երեքը չունի բանկերից վերցրած վարկեր»:
Շարունակությունը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: