Բաժիններ՝

Պարույր Հայրիկյան. «Մենք Եվրոպայի կարիքը շատ ունենք». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ստորագրումը սենսացիա չի կարող լինել, և սխալ է համաձայնագիրը չհրապարակելը:

«ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը չի կարող իր մեջ սենսացիոն բան պարունակել մեզ համար, որովհետև Եվրոպան առաջնորդվում է արժեքային համակարգով՝ ի տարբերություն պուտինյան Ռուսաստանի, որն առաջնորդվում է ռուսական կայսրության շահերով:

ԵՄ-ի հետ որևէ համաձայնագիրն իր մեջ վատ բաներ չի կարող պարունակել: Կարող են լինել երևույթներ, չափից ավելի ազատություններ, որոնք ինձ համար էլ էնքան հաճելի չեն: Բայց ԵՄ բոլոր սկզբունքները խարսխված են մարդու իրավունքների վրա: Մենք Եվրոպայի կարիքը շատ ենք զգում, չհրապարակելը սխալ է, որովհետև 10 տոկոսի համակրանքը կարող է նվազեցնել, բայց ընդհանուր առմամբ ժողովրդին վերաբերող բան կա, պետք է հրապարակվի:

Մյուս կողմից՝ այլընտրանք չունենք, այլընտրանքը մեր կործանումն է, այսօր աշխարհաքաղաքական հարաբերությունների պայմաններում կամ ԵՄ, Արևմուտք, ՆԱՏՕ, կամ աստիճանական կործանում, որի ականատեսն ու մասնակիցն ենք արդեն»,- երեկ ասաց պարոն Հայրիկյանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համաում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս