
Օլիգարխները ավելի մեծ գումարներ են վճարում իշխանությունների «սև դրամարկղ», քան պետական բյուջե. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Հայաստանում գործող օլիգարխներն ավելի մեծ գումարներ են վճարում իշխանությունների «սև դրամարկղ», քան պետական բյուջե: Ընդ որում, տարիներ շարունակ գոյություն ունեցած «սև դրամարկղը» գնալով նորանոր ձևեր է ստանում, նույնիսկ մասամբ «օրինականացվել է»:
Խոսքը տվյալ դեպքում իշխանություններին կից զանազան բարեգործական հիմնադրամների մասին է, որոնց միջոցները գոյանում են նույն օլիգարխների կատարած «նվիրատվություններից»:
Ինչպես պնդում են «Ժողովուրդի» աղբյուրները, այդ նվիրատվությունները միշտ չէ, որ կրում են կամավոր բնույթ, այլ իշխանության ներսում հստակ քվոտավորված է, թե որ օլիգարխը որ հիմնադրամին որքան գումար պետք է վճարի: Ընդ որում, այդ քվոտաները «վավերացվում են» անձամբ Սերժ Սարգսյանի կողմից»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: