Բաժիններ՝

ՀՀ-ի հետ պատրաստվում ենք նշել դիվանագիտական հարաբերությունների 35-ամյակը. Կորեայի վարչապետի ուղերձը

Կորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթով:

Ուղերձում ասված է․

«Կորեայի Հանրապետության Կառավարության և քաղաքացիների անունից ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ձեր վերանշանակման առիթով: Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո, ինչպես եղել է մինչ օրս:

Ուրախ եմ նշել, որ Կորեան և Հայաստանը 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կայուն զարգացրել են բարեկամական և համագործակցային հարաբերություններ: Քանի որ մեր երկու երկրները հաջորդ տարի նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, ցանկանում եմ պահպանել սերտ կապ և համագործակցել Ձեզ հետ՝ փոխանակումները խթանելու և փոխըմբռնումը խորացնելու համար:

Խնդրում եմ ընդունել, Ձերդ Գերազանցություն, իմ լավագույն մաղթանքները Ձեր առողջության և Ձեր բոլոր նոր նախաձեռնություններում շարունակական հաջողությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անսպառ բարգավաճման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31