
Հիվանդանոց, որտեղ հիվանդներն ավելի են հիվանդանում. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ով մեկ անգամ եղել Էջմիածնի հիվանդանոցում, երկրորդ անգամ ամեն ինչ կանի այլ բուժծառայությունում սպասարկվելու համար:
Զբոսաշրջային քաղաքի համբավ ունեցող՝ հայության հոգևոր կենտրոնի հիվանդանոցն ավելի շատ կոնցլագերային սանիտարիա է հիշեցնում: Ամենատարրական պայմանների բացակայությունն աչքի է զարնում միանգամից:
Գորշ ու ծեփահան պատերով խավար միջանցքներից աջուձախ բացվող դռները տանում են հիվանդասենյակներ: Հիվանդասենյակ ասվածն այս դեպքում ամպագոռգոռ է հնչում, որովհետև այն հատվածը, որը նախատեսված է բուժմանը զուգահեռ հիվանդի հանգիստը հարմարավետ դարձնելու համար, ոչ միայն նպատակին չի ծառայում, այլև մի շարք անհարմարություններ է ստեղծում՝ հիվանդներին դարձնելով լարված ու դյուրագրգիռ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: