Ինչո՞ւ էին վերադասին գումար տալիս, և ի՞նչ էր դա, եթե ոչ կաշառք. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս կայացել է մի խումբ դատապարտյալների կողմից մարզպետներից ու գյուղապետերից խաբեությամբ գումար շորթելու գործով դատական առաջին նիստը, որը տուժողների` մոտ 5 տասնյակ գյուղապետերի` դատին չներկայանալու պատճառով հետաձգվել է:
Հիշեցնենք, որ դատապարտյալ Համլետ Ղազարյանի գլխավորությամբ հանցագործ խումբը զանգահարել էր մարզպետների, գյուղապետերի և, ներկայանալով նրանց վերադասի անունից, խոշոր չափի գումարներ շորթել:
Համլետ Ղազարյանին քննիչն ու դատավորը համոզում են արագացված դատաքննություն իրականացնել՝ խոստանալով 3 տարվա ազատազրկում: Ղազարյանը վճռական է՝ նա պատրաստվում է դատարան կանչել գործով տուժողներին ու մերկացնել` ինչո՞ւ էին վերադասին գումար տալիս, և ի՞նչ էր դա, եթե ոչ կաշառք»: