«Այսօր աշխարհի զարգացած և քաղաքակիրթ երկրներում ուղևորափոխադրում հիմնականում իրականացվում է էլեկտրատրանսպորտի միջոցով, որն էկոլոգիապես անհամեմատ մաքուր է»:
«Մեռելոցներն «օրինականացնելուց» հետո ջերմոցի գործը շատ լավացել է՝ մեխակների վաճառքը կրկնապատկվել, ինչն էլ մեծացրել է նախկին պաշտոնյայի եկամուտը և հարգանքը Տիգրան Սարգսյանի նկատմամբ»:
«Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո այստեղ նոր ընտրություններ կանցկացվեն»:
«Հայաստանի 13 հ/կ-ներ կոչ են արել ամբողջությամբ չհրապարակել Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին: Հ/կ-ները մտահոգված են նամակի հանրայնացմամբ եւ կարծում են, որ դա թուլացնում է Հայ առաքելական եկեղեցու հիմքերը»:
«Կիլիկիա» գարեջրի հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: Դեռ մեկ շաբաթ առաջ ամռան այս տապին հայաստանյան շուկայում նվազել էր «Կիլիկիա» գարեջուրը, և տեղեկություններ էին տարածվել, թե պատճառը ոչ թե լայն սպառումն է, այլ հարկայինի հետ ունեցած խնդիրները, ինչի պատճառով էլ, ի նշան բողոքի, դադարեցվել են գործարանի աշխատանքները»:
13 տարի ազատազրկման վայրում անցկացրած դատապարտյալ Մանուկ Պողոսյանը, ով կալանավորվել է 2003 թ., պետք է արդեն ազատ արձակված լիներ, քանի որ լիովին կրել է պատիժը, նրա վրա տարածվում է նախնական կալանքի 1 օրն օրուկես հաշվելու կարգը:
«Այն թեև խորհրդանշում է Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը, և ենթադրվում է, որ պետք է Աստծո օրհնությունը բերեր Հայաստանին ու դատախազի հարազատ Ապարանին, սակայն հակառակ էֆեկտն է առաջացրել»:
«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ արհամարհել այն փաստաթղթերն ու կոչերը, որ հնչում են ԼՂՀ-ից` չցանկանալով տեսնել այդ պետությունը որպես պետական միավոր»:
«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև արդեն տարիներ շարունակ ձգվող սառը հակամարտությունը պարբերաբար նորանոր դրսևորումներ է ստանում: Մե՛րթ խաղաղվում են, մե՛րթ լարվում»:
«Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանը, ով 2 տարի ղեկավարեց ԲՈՀ-ը, նեղ միջավայրում ասել է, որ փորձել է դիմադրել և ամեն տգետի դիսերտացիան չհաստատել, սակայն ճնշումներին դիմանալը շատ բարդ էր, և այսօր միայն մի դիսերտացիայի հաստատումն է ծանրացել խղճին, և ափսոսում է, որ զիջել է»:
«Ամենացավալին և անտանելին այն է, որ մենք էլի ունենք հինգերորդ շարասյուն: Մարդիկ, չէ՞ որ դուք 99 տոկոսով քվեարկել եք ձեր անկախության օգտին, տեր եղեք այդ անկախությանը»:
«Վերջին օրերին «Ժողովուրդը» ՀՀ քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ Սևան-Երևան մայրուղու սկզբնամասում և մայրաքաղաքի էլի մի քանի հատվածներում գործում են «թաքնված տեսախցիկներ», որոնք մեքենաներին նկարում են հետևից:
«Հանրապետության փողոցի վրա, «Mothercare» մանկական հագուստի խանութի վերևի հարկում մի շքեղ ցուցանակ է հայտնվել, որի վրա ոսկետառ գրված է` «Ազգային միաբանություն»»:
«Վարչապետի խորհրդատուները վերջին շրջանում լրջորեն կենտրոնացել են Տիգրան Սարգսյանի անձը ժողովրդին սիրելի դարձնելու խնդրի վրա»:
«Մեզ մոտ, ցավալի է, բայց պաշտոնյայի հեղինակությունը ստեղծվում է թանկ հագուկապի, շքեղ ավտոմեքենաների, թիկնապահների շնորհիվ, այսինքն՝ անձի հեղինակությունը՝ ավտարիտետ կոչվածը, ոչ թաղային իմաստով, այլ հեղինակության, ստեղծվում է այդ տեսակ բաների վրա, ծանր կեցվածքի, մարդկանց վերևից նայելու»:
«Սիրված դերասան Վարդան Պետրոսյանը, ով այս տարի կայացած նախագահի ընտրություններից հետո Փարիզից հատուկ եկավ Երևան՝ մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին, «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը Հայաստանից հուսահատված է վերադարձել»:
«Այդքան սահման անցա` ոչ մի տեղ ոչ մի խոչընդոտ չստեղծեցին, միայն Հայաստանում խնդիրներ ունեցա: Հենց սահմանի վրա, հայկական մաքսատանը պահանջեցին 27 հազար դրամ գումար վճարել»:
««Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը բանակցություններ է վարում Բաքվի գրասենյակի հետ՝ Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերու հետ հանդիպման վերաբերյալ»:
«Մեր՝ շարքային հարկատուներիս հաշվին անհայտ օլիգարխին հարստացնելու այս անարգել փորձից ոգևորված՝ հիմա Երևանի քաղաքապետարանն է փորձում նույն համամասնությամբ հարստացնել «Փարքինգ սիթի» ընկերության սեփականատիրոջը»:
«Ընդամենը վերջերս ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկված Վարդան Ղուկասյանը` Դոգը, նոր պաշտոն է ստացել` կրկին համակարգում:
«ՀՀ Շիրակի մարզի Փոքր Սարիար համայնքի բնակիչները «հացի խնդիրը» լուծելու համար ստիպված արտագաղթում են: Այս տարի արդեն երեք ընտանիք հասցրել է հեռանալ գյուղից»:
«Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը միավորեն իրենց էներգակիրների մատակարարման ներուժը, ապա դա լրջագույն կախման մեջ կդնի Եվրոմիության երկրներին, իսկ այն, որ այսօր կոշտ մրցակցություն է գնում Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև` փաստ է»:
«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա դրությամբ համարվում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործիչը: Նրա գրեթե բոլոր խոսքերն ընդունվում են «հալած յուղի» պես»:
«Ռուսաստանի դեսպանատունը հատուկ միջոցառում է ձեռնարկում ՀՀ այն թերթերի և պարբերականների դեմ, որոնք, իրենց կարծիքով, զբաղված են միասեռականության քարոզչությամբ»:
«Սյունիքի մարզի Կապանի և Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում արդեն 9 օր է` մեկնարկել է պատգամավորի թեկնածուների առաջադրումը, բայց ոչ մի առաջադրում մինչև երեկ չէր գրանցվել»:
«ՀՀ քաղաքաշինության նախարարությունն օրերս 26 մլն 173 հազար դրամ (մոտ 63 հազար դոլար) է տրամադրել Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 դպրոցի համար գույք ձեռք բերելու նպատակով»:
«Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով ԱԺ աշխատակազմը նիստերի օվալաձև դահլիճում իրականացրել է օդափոխման համակարգի տեղադրման աշխատանքները»:
«Ով մեկ անգամ եղել Էջմիածնի հիվանդանոցում, երկրորդ անգամ ամեն ինչ կանի այլ բուժծառայությունում սպասարկվելու համար»:
«Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններին ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել»:
«Ամիսներ առաջ փորձել են կառավարության բակի քանդածը վերականգնել՝ ասֆալտ անել, սակայն Նարեկը թույլ չի տվել՝ թմբուկն անպայման կառուցելու ենք, թողեք մնա, կարգադրել է նա»: