
Դոգը պաշտոն է ստացել. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդամենը վերջերս ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկված Վարդան Ղուկասյանը` Դոգը, նոր պաշտոն է ստացել` կրկին համակարգում:
Նա ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում նշանակվել է ոստիկանապետի տեղակալ: Ուշագրավն այն է, որ այս նշանակումն արդեն քանի օր թաքուն է պահվում` ավելորդ աղմուկից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Դոգն աշխատանքից հեռացվեց Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել և վիրավորել էր լրագրողին, որից հետո մեծ աղմուկ բարձրացավ: Աղմուկը մեղմելու համար նրան հեռացրին աշխատանքից, ապա նաև ոստիկանապետի հրամանով նշանակված ծառայողական քննության արդյունքներով հայտարարվեց խիստ նկատողություն»:
Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում: