Բաժիններ՝

Գալուստ Սահակյանը մտահոգված է Սերժ Սարգսյանի անվտանգությամբ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «տագնապ» է Սերժ Սարգսյանի «կորստի» կապակցությամբ: Սերժ Սարգսյանի կուսակիցն ու ՀՀԿ գծով տեղա­կալը՝ Գալուստ Սահակյանը, մեր թերթի հետ զրույցում երեկ բավականին ուշագրավ մեկնաբանությամբ է հանդես եկել:

«Սերժ Սարգսյանի բոլոր պաշտոնական աշխատանքային գործառույթները տեղեկացվում են հասարա­կությանը, բայց հանգստի պահերին, երբ մարդն իր անձնական խնդիրներն ունի, պետք չի լուրեր հեղեղել, առավել ևս, որ անվտան­գության հարց կա»:

Հարցին, թե ինչ նկատի ունի «անվտանգություն» ասելով, Գրիգորիչը շարունակել է նույն մտահոգությամբ. «Էն առումով, որ երկրի նախագահ է, ամբողջ քա­ղաքական աշխարհին տեղեկացնե՞նք, թե որ­տեղ է Սերժ Սարգսյանը: Պաշտոնական հան­դիպումների ժամանակ դա վերահսկվում է, իսկ անձնական հանգստի վայրում դա չի վե­րահսկվում, ճիշտ է՝ հասարակությանը հե­տաքրքիր է, բայց պետք չի անձնականի մեջ շաղախվեն մտքեր, մարդիկ և այլն»:

Գալուստ Սահակյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս