Բաժիններ՝

Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորա­բաժանումներում կադրային տեղաշարժեր են սպասվում. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզանում ավանդույթ է ձևավորվել. ԶԱԳՍ-երի, անձ­նագրայինի, նոտարիատի բա­ժինների ղեկավարները բարձ­րաստիճան պաշտոնյաների կա­նայք, մտերմուհիները, դուստրե­րը կամ բարեկամներն են:

Մեր տեղեկություններով, այս թեման վերջին շրջանում սկսել են քննարկել իշխանությունում և մտածում են վի­ճակը փոխելու մասին: Ըստ այդմ, կադրային տեղաշարժեր են սպասվում Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորա­բաժանումներում. ոմանց պաշտոնանկություն է սպասվում:

Գործընթացի ծիծեռնակը դատա­խազ Աղվան Հովսեփյանի բարեկամ Արևիկ Հովսեփյանի պաշտոնանկությունն էր, ով օրերս ազատվեց Անձնագրային վարչության պետի տեղակալի պաշտոնից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031