Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի կողմը
Հյուսիսային Կորեան օգոստոսի 20-ին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել դեպի Ճապոնական ծով, հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ հրթիռի արձակումը Փհենյանից տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին։ Լրացուցիչ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Կոմիտեն հայտնել է, որ զինված ուժերն ուժեղացրել է հսկողությունն ու զգոնությունը հնարավոր լրացուցիչ արձակումների նկատմամբ՝ միաժամանակ սերտորեն համապատասխան տեղեկատվություն փոխանակելով Միացյալ Նահանգների և Ճապոնիայի հետ։
Հրթիռների արձակումը տեղի է ունեցել Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև համատեղ զորավարժությունների անցկացման ժամանակ, որոնց տևողությունը և ծավալը կրճատվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։
Փհենյանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ էր արձակել նաև օգոստոսի 12-ին՝ ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժություններից առաջ։

