Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը գաղտնի հանդիպումներ է կազմակերպում. մամուլ

««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին օրերին գաղտնի հանդիպումներ է ունենում իր մերձավոր շրջապատի հետ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Մեր տեղեկություն­ներով՝ հանդիպմանը մասնակցում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և վարչապետի այլ սիրելիներ: Նրանք հանդիպում են հիմնականում երեկոյան ժամերին և ինչ-որ բաներ քննարկում: Թե ինչ, «Ժողովուրդին» առայժմ չհաջողվեց ճշտել:

Նշենք, որ այս իրավիճակը որոշակի անհանգստություն է առաջացրել որոշ ՀՀԿ-ականների շր­ջանում: Նույնիսկ տեսակետ կա, թե Տ. Սարգսյանն իր համար առանձին քաղաքական թիմ է պատրաստում՝ ապագա զարգացումներին «դիմագրավելու» համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031