Բաժիններ՝

Ռուսաստանի դեսպանատանը հուզել են Հայաստանի միասեռականները. մամուլ

«Ռուսաստանի դեսպանատունը հատուկ միջոցառում է ձեռնարկում ՀՀ այն թերթերի և պարբերականների դեմ, որոնք, իրենց կարծիքով, զբաղված են միասեռականության քարոզչությամբ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.

«Մեր աղբյուրները հաղորդում են, որ օգոստոսի 30-ին ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի. Վոլինկինն իր մոտ է հրավիրել ՀՀ-ում ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունների ղեկավարներին:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է միասեռականության քարոզչությամբ զբաղվող ԶԼՄ-ներին հովանավորչական գումարներից զրկելու հարցը:

Այս միջոցառումը բխում է վերջերս ՌԴ-ում ընդունված «Երեխաներին, նրանց առողջությանը և զարգացմանը վնասող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքի պահանջներից, որն արգելում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունն անչափահասների շրջանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս