
«Դրանք քաղաքական ակցիաներ են՝ հասարակականի անվան տակ». մամուլ

««Որևէ պաշտոնական հանդիպում կամ քննարկում դեռ չի եղել, համենայնդեպս, ես տեղյակ չեմ»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀԿ-ում ե՞րբ են պատրաստվում քննարկել ստեղծված իրավիճակը՝ տարբեր առիթներով շարունակվող բողոքի ակցիաները և լուծումներ գտնել, ասաց արձակուրդից նոր վերադարձած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը»,- գրում է «Առովոտ» օրաթերթը և շարունակում.
«Մեր զրուցակցի անձնական կարծիքն այն է, որ «առողջ տրամաբանության համաձայն», քաղաքապետի երկրորդ որոշումից հետո՝ առանձին սոցիալական խավերի նկատմամբ քննարկումներ իրականացնել և լուծումներ գտնել, բողոքի ակցիայի մասնակիցները պետք է ուժերը կենտրոնացնեին այդ խնդիրների վրա: Մինչդեռ նրանց անտարբերությունը քաղաքապետի այդ քայլի նկատմամբ, ավելին՝ հրաժարականների և այլ պահանջների առաջադրումը, Մկրտիչ Մինասյանին հուշում են, որ դրանք «քաղաքական» ակցիաներ են՝ հասարակականի անվան տակ:
Հակադարձելով մեր դիտարկմանը՝ պարոն Մինասյաննասաց, որ դժվարանում է այս իրավիճակը նախահեղափոխական անվանել. «Իմ կարծիքով՝ դա ընդամենը մի խումբ մարդկանց անբավարարվածության կամ որոշ թևերից ստացած հրահանգի դրսևորում է»»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: