Բաժիններ՝

«Ռուսաստանը կարևորում է իր քաղտնտեսական սայլին Ադրբեջանին ամուր կապելու միջոցները». մամուլ

««Ռուսաստանի համար Ադրբեջանը առանձնահատուկ կարևոր գործընկեր է: Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը միավորեն իրենց էներգակիրների մատակարարման ներուժը, ապա դա լրջագույն կախման մեջ կդնի Եվրոմիության երկրներին, իսկ այն, որ այսօր կոշտ մրցակցություն է գնում Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև` փաստ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ում ձևակերպմամբ` Ադրբեջանը կարևոր երկիր է Ռուսաստանի համար, ու նաև տարածաշրջանում:

«Ռուսաստանը միշտ էլ կարևորել է Ադրբեջանին իր քաղտնտեսական սայլին հնարավորինս ամուր կապելու միջոցները»,-նշեց Հովհաննիսյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.

«Անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստանի ցուցաբերած հակահայկականության դրսևորումներին և Ադրբեջանի հետ մերձեցումներին, Հովհաննիսյանն ասաց, որ այստեղ կարևորվում է այն, որ մեր արտաքին քաղաքական խնդիրների կարգավորման հնարավորությունների առումով հատկանշական է, որ մենք մեր մոտեցումներով խոչընդոտենք, բացառենք, գոնե մեր շահերի հաշվին, ռուս-ադրբեջանական ալյանսի ձևավորման հնարավորությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031