Առաջ Մարտունիկն էր աչք դրել «Բոշի սադի» վրա, հիմա էլ՝ ԲՀԿ-ն. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրու Ֆլամինգոյի այգին կամ, ինչպես այնտեղ են ասում, «Բոշի սադը» քաղաքի սիրելի հանգստավայրն է: 90-ականներին Մուրադյան եղբայրները, որոնք քաղաքում ճանաչված մարդիկ էին, վերականգնեցին խորհրդային զբոսավայրը, պահպանելով հին կոլորիտը, խնամեցին տարածքները:
Այգում այն ժամանակ էլ, հիմա էլ կենդանի երաժշտություն է լսվում: Մարդիկ հիշում են Էլվինա Մակարյանի համերգը Բոշի սադում: Հենց Բոշի սադից սկսվեց Գյումրու վերածնունդը: Մուրադյաններն այգում ժամանակակից կոլորիտային սրճարան սարքեցին՝ հայտնի «Ֆլամինգոն», որտեղ գյումրեցիները հրավիրում էին հյուրերին:
Մյուս կողմից, Ֆլամինգոյի այգին անընդհատ մեծահարուստ գյումրեցիների ախորժակն է գրգռել: Մի անգամ նույնիսկ, հայտնի սրճարանին տիրանալու համար, այս այգում մարդ է սպանվել` սրճարանի տեր Խաչիկ Մուրադյանը, որին բախման ժամանակ խփեցին Մարտուն Գրիգորյանի «մարդիկ»` սրճարանի համար ռազբորկայի ժամանակ: Հանգուցյալի եղբայրը՝ Հարութ Մուրադյանը, Խչոյի հուշարձանը կանգնեցրեց այգու մեջ:
Այսօր էլ քաղաքապետ Սամվել Բալասանյանն է մտադրվել խլել Մուրադյանների սրճարանները՝ «Ֆլամինգոն» և նորը՝ «Ռոբինզոնը», որը երիտասարդների սիրելի վայրերից է: Հարութ Մուրադյանը վստահեցնում է, որ քաղաքապետը խլում է իրենից սրճարանները, իսկ այգին արդեն ուրիշ վարձակալի են խոստացել»:
Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակի» այսօրվա համարում: