«ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի՝ աշխատանքից ազատումն իշխանական մեր աղբյուրները բացատրում են վերջինիս մոտեցումներով, Աղվան Հովսեփյանին խիստ ինտեգրված լինելու, սեփական խաղերին հետամուտ լինելու, երբեք որևէ «այլընտրանքայրն» որոշում չկայացնելու պատճառաբանությամբ:
«2012թ. ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 16 մուրացիկ և թափառաշրջիկ երեխա, որոնցից 4-ը եղել են աղջիկներ»:
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մայիսի 14-ին կատարելու է իր ընտանիքի միջոցներով կառուցած Ս. Հովհաննես եկեղեցու բացումը»։
Երևանի Ավան վարչական շրջանում պատահաբար հանդիպեցինք Տարոն Մարգարյանի շքեղ առանձնատներից մեկին, որը գտնվում է Ավանի Բաբաջանյան փողոցում (77/7 տուն) և ներկայացված է թեկնածուի պաշտոնական հայտարարագրում: Սակայն Տարոն Մարգարյանը և իր ընտանիքը գրանցված են Ավանի Սայաթ-Նովա թաղամասում (8-րդ շենք, բն. 7):
«ԲՀԿ շտաբում երեկ լռություն էր. խումբ-խումբ մտնում, սպիտակ «մայկաների» տրցակները վերցնում-գնում էին: Առաջին հարկից վերև չթողեցին բարձրանանք: Երկրորդ հարկից լսվում էր «Ադամանդե ձեռքը» ֆիլմի հայտնի երաժշտությունը` «Պամագի մնե»»:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Վարդան Ղուկասյանի հարցազրույցը` Գյումրիում տեղի ունեցածի և դրա հետևանքների շուրջ:
«ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ էրեբունի համայնքում հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել Տարոն Մարգարյանի համար»։
«Կարևոր չէ, թե ով այս պահին որ «գծի մեջ է»՝ դրանք մարտավարական հարցեր են, ոնք կարող են փոխվել: էականը այն ուղղությունն է, իր բոլոր սխալներով և շեղումներով, որը ընտրում են այս միջավայրից դուրս եկած գործիչները»:
«Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անվան շուրջ վերջին շրջանում կրկին խիստ ուշագրավ խոսակցություններ են սկսել շրջանառվել՝ ընդհուպ այն մասին, որ աշնանը հնարավոր է՝ նա կրկին հրաժարական տա»:
«Քանի որ հասարակական-քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ քաղաքը, «Ժողովուրդը» հետաքրքրվեց ու պարզեց, որ վերջին աղմկահարույց սպանությունից հետո կարծես թե քաղաքում առժամանակ անդորր է հաստատվել»:
«Իշխանական շրջանակներում դեռ քննարկում են ՀՀ նախագահի ընտրությունները: Ոմանք «հպարտությամբ» ընդգծում են իրենց «վաստակն» այս գործում և իրարից փորձում են խլել ընտրություններում «հաղթանակ» ապահովելու դափնիները»:
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավանդաբար ընտրակեղծիքների իրականացնողն ու դրանց պատասխանատուն եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը»:
«ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը հաստատեց, որ նա ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից է և ավելացրեց, որ նա իրոք տուն ունի «Հյուսիսային պողոտայում»»:
«Երեկ՝ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքին կից գերեզմանատանը Nissan մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 1963 թվականին ծնված, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով, ծնողների գերեզմանից քիչ հեռու»:
«ՀՀ պետեկամուտների կոմիտեի Աբովյան քաղաքի հարկային ծառայության պետը, ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում լուրջ խախտումներ են հայտնաբերել»։
Անդրանիկ Միրզոյանը դատախազության երկարամյա աշխատակիցներից էր, Աղվան Հովսեփյանի աջ ձեռքը, մեծածավալ տեղեկատվության կրող:
«Մրցակիցներին սեփական թաղերից վռնդելու փոխարեն մտածեք, թե ինչպիսի փաստարկներ կարող եք հակադրել նրանց փաստարկներին»:
«Սա արդեն օրըստօրե դառնում է ազգային անվտանգության խնդիր, որը որևէ կերպ չի համընկնում Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանի պատկերացումների հետ»
«Ես Տարոն Մարգարյանին, բնականաբար, չեմ կարող նախանձել, որովհետև ես, կներեք, բայց սիլիկոնե կրծքերի սիրահար չեմ: Ինչ վերաբերում է Վոլոչկովային նախանձելուն, դժվար թե ես Վոլոչկովային նախանձողների շարքում ևս գտնվեմ»:
«Երեկ Ազատության հրապարակում «Բարև Եևան» դաշինքի նախընտրական հանրահավաքի մասնակիցների սակավությունը մեծ ոգևորություն էր առաջացրել ՀԱԿ կուսակցության անդամների շրջանում»:
«Պարզվում է` ՀՀ ֆինանսների նախարարությունն իր վեհաժողովների կազմակերպման համար գնումները կատարում է հիմնականում հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-Գրիգ» ընկերությունից»:
«Նրան մեղսագրվող մի քանի հոդվածներով նախատեսված պատժաչափերի մասնակի գումարումը, ինչն օրենքի պահանջն է, այդքան պատիժ կարող է սահմանել»:
«Ստեղծված իրավիճակում այս ընկերությունները տոմսարկղերի ավելի լայն ցանց են ստեղծել՝ մեկնողներին առավել մատչելի դառնալու համար»։
Թե «ԱրմենՏելում», թե «Վիմպելկոմում» հույս ունեն, որ Ա. Պիտախինը կկարողանա ոտքի կանգնեցնել ընկերությունը, որը վերջին տարիներին հայտնվել է ֆինանսական և այլ խնդիրների աոջև»:
«Քաղաքական մենաշնորհը պատուհաս է դարձել մեր երկրի ու ժողովրդի գլխին։ Մայիսի 5-ին մենք հնարավորություն ունենք դա ինչ-որ տեղ ջարդելու»:
«Այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում»
«ԲՀԿ-ն, անկախ ընտրությունների արդյունքներից, որևէ կերպ չի ներգրավվելու հետընտրական զարգացումների մեջ, չի մասնակցելու որևէ բողոքի ակցիայի, որոնք պատրաստվում են իրականացնել ՀԱԿ-ը և մնացյալները, այդ թվում և չի մասնակցելու արդեն իսկ հայտարարված մայիսի 9-ի նախախորհրդարանի միտինգին»:
«Չարբախում ԲՀԿ երեկվա նախընտրական հանդիպման ժամանակ պարզվեց, որ չարբախցիները չեն ճանաչում տարածքի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին»:
«Այս կիրակի տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններում՝ իշխող Հանրապետական կուսակցությունն իր ցուցակի օգտին ձայներ ապահովելու համար, անխնա կերպով շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսն ու իշխանական լծակները»:
Ադրբեջանամ մի ռեժիմ է, որն իր հասարակությանը հասցնում է այն աստիճանի, որը Սաֆարով է հերոսացնում և վայրենավարի ավերում պատմամշակութային արժեքները»: