Բաժիններ՝

Նարեկ Սարգսյանն իր ոչ մի նախագծից չի հրաժարվում. մամուլ

«Երբ մոտ երկու տարի առաջ Նարեկ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց կառավարության շենքի վրա թմբուկի կառուցման գաղափարը, կառավարության ներքին բակում հողային հետազոտություններ են արվել՝ պարզելու համար, թե ինչպիսին է հիմքը, ինչպիսի հողաշինական աշխատանքների կարիք կա»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շաունակում.

«Նախագիծն այն փուլում համայն հայության ուժերով մի կերպ կասեցվեց, և, թվում էր, աղմուկն այնքան ուժեղ է, որ այլևս չեն համարձակվի դրան վերադառնալ, սակայն պարզվում է՝ այժմ արդեն Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն իր ոչ մի նախագծից չի հրաժարվում:

Մենք տեղեկացանք, որ ամիսներ առաջ փորձել են կառավարության բակի քանդածը վերականգնել՝ ասֆալտ անել, սակայն Նարեկը թույլ չի տվել՝ թմբուկն անպայման կառուցելու ենք, թողեք մնա, կարգադրել է նա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031