
Բանկից վերցրել է 7 կգ ոսկի ու մեկնել Հայաստանից. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ 1 տարի առաջ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում կատարված աննախադեպ գողության դեպքը դեռ չի բացահայտվել:
Ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, ուղիղ գնացել էր օդանավակայան և մեկնել Հայաստանից:
Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն հայտնաբերել չի հաջողվում: Նրա կինը թեև Հայաստանում է, սակայն ասում է, թե ինքը ոչնչից տեղյակ չէ»:
Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում: