
Ինն օր անց դեռ ոչ մի առաջադրում չկա. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Կապանի և Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում արդեն 9 օր է` մեկնարկել է պատգամավորի թեկնածուների առաջադրումը, բայց ոչ մի առաջադրում մինչև երեկ չէր գրանցվել:
Ինչպես ճշտեցինք «Ժառանգության» տարածքային գրասենյակից՝ իրենց կուսակցությունից պատգամավորի թեկնածու չի առաջադրվել, ոչ էլ հստակեցված է թեկնածուի անունը, այդ հարցը վերջնական կհստակեցվի այսօր գումարվելիք նիստի ժամանակ:
Հայտնի է միայն ՀՀԿ-ի թեկնածուի անունը, ով Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանն է, ՀՅԴ-ից շրջանառվում է նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանի անունը: ՕԵԿ-ից և ԲՀԿ-ից, ինչպես արդեն փոխանցել էին, կուսակցությունների մասնակցությունը սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությանը դեռ հայտնի չէ»:
Շարունակությունը՝ «Առավոտի» այսօրվա համարում: