
Սահմանին տուգանել են նախագահին հայհոյելու համար. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանից իր ավտոմեքենայով Հայաստան ժամանած, ապա 10 օր մնալուց հետո ետ վերադարձած մեր հայրենակիցներից մեկը մեզ հետ զրույցում բողոքեց. «Այդքան սահման անցա` ոչ մի տեղ ոչ մի խոչընդոտ չստեղծեցին, միայն Հայաստանում խնդիրներ ունեցա: Հենց սահմանի վրա, հայկական մաքսատանը պահանջեցին 27 հազար դրամ գումար վճարել:
Ուզում էի առարկել, բայց մտածեցի՝ հայրենի բյուջե է գնալու, դրանից թոշակ ու նպաստ են վճարելու՝ թող լինի, ու վճարեցի: Բայց երբ ութ օր մնալուց հետո ետդարձիս նորից գումար պահանջեցին, ապշեցի՝ ինչի՞ համար: Այս մաքսավորը, հավանաբար, հումորի զգացումից վատ չէր, ասաց. ինչքա՞ն ես մնացել հայրենիքում: Ասացի՝ ութ օր: Ասաց՝ էդ ութ օրում ինչքա՞ն կլինես քրֆած մեր նախագահին, այ, հենց դրա համար տուգանք ենք նշանակել՝ պետք է վճարես»: Այս անգամ էլ հանուն հումորի է վճարել մեր հայրենակիցն ու մտել Վրաստանի տարածք»: