
Տիգրան Սարգսյանի շրջապատը համոզված է, որ նա է լինելու ՀՀ հաջորդ նախագահը. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա դրությամբ համարվում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործիչը: Նրա գրեթե բոլոր խոսքերն ընդունվում են «հալած յուղի» պես:
«Ժոդովուրդին» տեղեկություններ են հասել այն մասին, որ Տիգրան Սարգսյանի շրջապատը արդեն անթաքույց խոսում է այն մասին, որ ՀՀ հաջորդ նախագահը հենց նա է: Նույնիսկ ինքը՝ Տ. Սարգսյանը, շատ պաշտոնյաների հետ զրույցում արդեն ակնարկել է, որ այս իշխանության շարունակողն ինքն է լինելու, հետևաբար, պետք է իրեն հաշվետու լինել:
Ու, հաշվի առնելով այսօր մեր երկրում առկա իրավիճակը, ամենևին էլ զարմանալի չէ, որ «գրպանային նախարարներ» ունեցող ՀՀ վարչապետը, որը նաև իր համար քաղաքական կապիտալ է հիմնում՝ ԱԺՄ-ին և ավանդական կուսակցություններին վերակենդանացնելով, կարող է նաև հավակնել ՀՀ նախագահի աթոռին:
Հավելենք, որ Տ. Սարգսյանը արդեն հասցրել է «տարածվել» Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում, որտեղ կա ֆինանսական աշխուժություն»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: