
Շփոթել էին վարչապետի հետ. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով՝ Հայաստանի մարզերը բաժանվել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Պաշտոնյաները պետք է այցելեն այդ մարզերը, տեղում ծանոթանան հատկապես գյուղաբնակների խնդիրներին ու համակարգեն դրանք»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Օրինակ՝ օգոստոսի 2-ին Ա. Գևորգյանն այցելել է Լոռու մարզի Տաշիրի շրջանի Մեղվահովիտ, Նորաշեն, Սարչապատ, Լեռնահովիտ համայնքները:
Ականատեսներից մեկը «Ժամանակին» պատմեց, թե նրա այցից մի քանի օր առաջ արդեն այդ գյուղերում շրջանառվում էր լուրը, թե վարչապետն է գալիս՝ Ա. Գևորգյանին շփոթելով Տիգրան Սարգսյանի հետ:
Այս հեռավոր գյուղերում այնքան քիչ են պաշտոնյաներ այցելում, որ փոխվարչապետի այցից օրեր առաջ գյուղերում մեծ շուքով սկսել են «ուբոռկա» անել՝ ավլել-մաքրել են գյուղ մտնող ճանապարհները, լվացել գյուղամիջյան փոքր հրապարակների ասֆալտը»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժամանակի» այսօրվա համարում: