Բաժիններ՝

Ադրբեջանում գերի ընկած զինվորի եղբայրը մանրամասներ է հաղորդում եղբոր մասին. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ տարածեցին այն մասին, որ Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը ինքնակամ է անցել Ադրբեջանի սահմանը:

Պատճառը, ըստ տեսանյութի, այն է եղել, որ Հակոբին հրամանատարը ուղարկել է ջուր բերելու, նա չի կատարել վերադասի կամքը, ինչի արդյունքում հարված է ստացել աչքին: Սակայն Հակոբի եղբայրը՝ Հարութը, «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, թե ինքը չի հավատում ադրբեջանական վարկածին, քանի որ եղբայրը մշտապես գոհ է եղել ծառայությունից:

Ըստ նրա, թերևս եղբայրը Ադրբեջանի սահմանը հատել է վատ տեսողության պատճառով: Պարզվում է, այս հանգամանքը Հակոբին բանակ զորակոչելու ժամանակ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը հաշվի չի առել: Բայց սա միակ անփութությունը չէ, որ տեղի է ունեցել Հակոբի դեպքում: Նրա եղբայրը տեղեկացրեց, որ եղբոր զորամասից իրենց որևէ մեկը չի զանգահարել և տեղեկաց­րել, որ եղբայրը գերի է ընկել: Ու ընդհանրապես իրենց ոչ ոք ոչինչ չի ասում եղբոր մասին»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս