Բաժիններ՝

26 մլն դրամ` Սերժ Սարգսյանի գյուղի դպրոցին. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքաշինության նախարարությունն օրերս 26 մլն 173 հազար դրամ (մոտ 63 հազար դոլար) է տրամադրել Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 դպրոցի համար գույք ձեռք բերելու նպատակով:

Այս գումարով Տեղ գյուղի դպրոցը, ըստ էության, կապիտալ կահավորվել է՝ ձեռք են բերվել աշակերտական սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, ճաշասեղաններ: Բացի այդ, ինչպես փաստում են «Ժողովուրդի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, սեղաններ, գրապահարաններ ու զգեստապահարաններ ձեռք են բերվել նաև ուսուցիչների համար:

Իհարկե, լավ է, որ հեռավոր գյուղի դպրոցները կահավորվում են: Սակայն ուշագրավն այն է, որ Սյունիքի մարզի հեռավոր Տեղ գյուղի նկատմամբ իշխանությունների առատաձեռնությունը պայմանավորված է Սերժ Սարգսյանի դրական վերաբերմունքով: Բանն այն է, որ Տեղը Սերժ Սարգսյանի ծննդավայրն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031