«Ո՞վ չի սիրում Սերժ Սարգսյանին». «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Ի՞նչ են մտածում շարքային, մասնավորապես գործարար ԲՀԿ-ականները կառավարությանը, վարչապետին անվստահություն հայտնելու միջկուսակցական քննարկումների մասին՝ երեկ հարցրինք ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանին` Շիշ Մելոյին: «Առավոտ շուտ` ըտենց հարցո՜վ… ախր շատ զբաղված եմ»: Այնուհանդերձ, համաձա՞յն եք վարչապետի իմպիչմենտի հետ: «Դե, մենք ունենք կուսակցություն, ֆրակցիա. ոնց ասեն` էնպես, անձնական կամ անանձնական հարցեր չկան` հիմք ենք ընդունում ֆրակցիայի ասածը»:
Իսկ նախագահին, Սերժ Սարգսյանին է՞լ եք իմպիչմենտ հայտնելու: «Արդեն ասացի` ինչ կասի խմբակցությունը»: Չեք սիրում, էլի, Սերժ Սարգսյանին: «Ո՞վ չի սիրում. ես անձամբ շատ հարգում եմ իրեն, շատ հարգանք ունեմ իմ նախագահի նկատմամբ, թե չէ` սիրել-չսիրելը ո՞րն է, հո հնդկական կինո չի՞»։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728