Պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Հայաստանի պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն ահազանգում են. պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ։ Պատճառը կաթի արտադրությունն է, որը ՀՀ-ում սեզոնային բնույթ է կրում։ ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում։ Իսկ շուկայում այսօր դեռ սպառվում է «Իգիթի» անցյալ տարվա արտադրանքը։ Բացի այս՝գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն արդեն ազդել է պանրի գնագոյացման վրա։ Նշված ընկերության տնօրեն Անդրանիկ Իգիթյանը «Ժողովուրդի» հետ զրույցում նկատեց. «Այն ամենը, ինչ հիմա կատարվում է մեր երկրում, ուղղակի ազդեցություն ունի մեր արտադրության վրա։ Ժողովրդի արտագաղթը, մարդկանց գնողունակությունն ընկած է, չեն կարողանում պանիր գնել, մեկը մեկի հետ շաղկապված է։ Ինչի չգիտեք, թե ինչ է մեր երկրի վիճակը։ Մարդը չի հասցնում վառելիքի գումար տա, որպեսզի տունը տաքացնի։ Հակառակի պես Գյումրիում էլ ցուրտ է։ Յուրաքանչյուր տուն ամսական 60-70 հազար դրամ միայն գազի վարձ է վճարում»։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս