ԱԱԾ-ն վարկաբեկեց ինքն իրեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ երեկ հայտարարություն են տարածել ընդդեմ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի՝ «բացահայտելով» նրա պաշտոնավարման ժամանակահատվածում տեղի ունեցած «մութ փաստեր»։ Սա, թերևս, աննախադեպ երևույթ է, երբ ԱՍԾ-ականները բարձրաձայնում են իրենց կառույցի ներսում տեղի ունեցածի մասին։ Ու անկախ այն հանգամանքից, թե որքանով է նրանց հրապարակածը ճշմարիտ, ակնհայտ է մեկ բան՝ սրանով ԱԱԾ-ն վարկաբեկում է ոչ այնքան Գուրգեն Եղիազարյաևին, որքան առաջին հերթին ինքն իրեն, երբ հայտարարում է որ ԱԱԾ փոխնախարարը «հարբեցող» է, օրինախախտ և այլն։ Ավելին, հետաքրքիր է, եթե Եղիազարյանն իր պաշտոնավարման ընթացքում նման անօրինականություններ է արել, ինչո՞ւ միայն տասնյակ տարիներ անց են հիշել այդ մասին և ինչու ժամանակին չեն պատժել նրան։ Իսկ Եթե Գորիկ Հակոբյանն ընտրել է Եղիազարյանի քննադատություններից պաշտպանվելու այս տարբերակը, ապա համաձայնեք՝ սա լավագույն լուծումը չէ։ Սա նույնն է, որ մի քանի տարի անց ինչ-որ աշխատակիցներ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատված Ռոմիկ Հարությունյանին սկսեն քննադատել։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս