Գագիկ Հարությունյանը շատ հարմար թեկնածո՞ւ է նախագահական նստավայրում. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, 2018-ի նախագահական ընտրությունների համար այնպիսի թեկնածուի փնտրտուքի մեջ է, ում ներկայությունը Բաղրամյան 26-ում իրեն չի խանգարի պահել ողջ իշխանությունը, ասենք՝ լինելով վարչապետ։
Իշխանական կուլիսներում տեղի ունեցող պրոցեսներին քաջատեղյակ մի աղբյուր, որ հասկանալիորեն ցանկացել է գաղտնի մնալ, «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում զարմացել է, թե ինչպես լրագրողները չեն նկատում անգլիական թագուհու դերի ամենահարմար հավակնորդին. խոսքը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի մասին է։ 2018թ. նա կլինի 70 տարեկան, որից հետո չի կարող այլևս մնալ ՍԴ նախագահի պաշտոնում։ Ըստ «ՀԺ»-ի աղբյուրի՝ իշխանության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր կարծում են, որ 70-ամյա Գագիկ Հարությունյանը շատ հարմար թեկնածու է նախագահական նստավայրում ծերության հնգամյա ժամկետ անկացնելու և Սերժ Սարգսյանին չխանգարելու համար։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։